ԱՄՆ Մոնտանա նահանգը ամբողջությամբ արգելեց TikTok-ը իր տարածքում

Մոնտանան ԱՄՆ առաջին նահանգն է, որն ամբողջությամբ արգելել է TikTok սոցիալական ցանցը։ Համապատասխան օրենքը ստորագրել է նահանգի նահանգապետ Գրեգ Ջանֆորտեն։
«Չինական կոմունիստական կուսակցությունից Մոնտանայի բնակիչների գաղտնիությունը պաշտպանելու համար ես արգելել եմ TikTok-ը Մոնտանայում»,- գրել է նա թվիթերում: