Երևան 33 °C
14.08.2022
19:55

ԱՄՆ Կոնգրեսականներ Բոբ Մենենդեսը և Ադամ Շիֆը դա-տապարտել են Ադրբեջանին և կոչ արել ԱՄՆ իշխանություններին պատասխանատվության ենթարկ Ալիևին

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողոովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ դա-տապարտել է Ադրբեջանի վերջին գործողությունները Արցախի շուրջ:

«Լեռնային Ղարաբաղում զո-հերով ուղեկցվող Ադրբեջանի հարձակումները ոչ միայն հր-ադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագր-եսիայի նրա վերջին ուղեգծի անընդունելի շարունակություն։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածքից եւ դադարեցնեն ռա-զմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- ասել է Մենենդեսը:

Ներկայացուցիչների պալատի հետախ -ուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ևս դա-տապարտել է Ադրբեջանի ագր-եսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ: Ֆեյսբուքյան իր էջում կոնգրեսականը գրառում է կատարել, ուր խորապես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հր-ադադարի մասին համաձայնագրի խախտման հետևանքով զո-հերի մասին հաղորդումների կապակցությամբ:

«Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հար-ձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխ-անատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ պետքարտուղարությունը օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի անսասան աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը»,- գրել է Շիֆը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում