booked.net
28.09.2020
20:11

«Գևորգի հարսնացուն իր հրшցшնն է…» Գևորգ Չաուշի կինը՝ Հեղինեն

«Գևորգ Չաուշը ութ զինվnրnվ սարից իջել էր Ալվառինջ։ Ալվառինջի կռ վից հետո Գևորգը դարձավ լուռ ու մտածկոտ։ Գալեն և Փեթարա Մանուկը հшյդnւկшպետի վիշտը փարատելու համար նրան տարան դեպի ս. Կարապետի անտառները։

Ինչպես բոլոր ֆիդայիներին, այնպես էլ Գևորգ Չաուշին шրգելվшծ էր ամուսնանալ։ Սակայն Գևորգին տարիներ առաջ սիրահարված էր Եղսո (Հեղինե) անունով սասունցի մի աղջիկ, որին բռնի ամուսնացրել էին Պճուկ անունով մի երիտասարդի հետ։

Եվ ահա այն օրերին, երբ Գևորգը ս. Կարապետի անտառումն էր, Հեղինեն Սասունից փախչելով եկել էր ս. Հովհաննու վանքը՝ իր քեռի Մկրտիչ վարդապետի մոտ։

Ես այդ ժամանակ գտնվում էի վանքում։ Տեսա, թե ինչպես շտապ քայլերով մի կին մոտեցավ վանքին։

— Եղսո՛ն է, — հուշեց Սարգիսը։ Ես իմ երեսը շուռ տվի, որ առիթ չունենամ անծանոթ կնոջ հետ խոսելու։ Ինձ ձևացրի ուխտավոր։
— Իմ քեռին նե՞րսն է, — հարցրեց Հեղինեն հովվին դիմելով։— Վանքումն է, — հայտնեց Սարգիսը։ Նկատեցի, թե ինչպես երիտասարդ կինը մի հայացք նետեց ինձ վրա և արագ կոխեց շեմքը։— Ուխտի՞ է եկել, հարցրի ես, երբ կինը արդեն ներս էր մտել։— Սիրո ուխտի, — ավելացրեց գոմերցին՝ տագնապալի նայելով նրա ետևից։— Դու՛րս վանքից, — լսվեց հանկարծ Մկրտիչ վարդապետի զայրալից ձայնը։ Եվ մենք տեսանք, թե ինչպես վարդապետը այդ կնոջը դուրս էր հրում վանքից։
— Քեռի՛, ես ս. Հովհաննու վանքն եմ եկել, որ դու ինձ արժանի դարձնես Գևորգի սիրուն և ոչ թե վռնդես վանքից, — ասաց

Հեղինեն լալшհшռшչ չոքելով շեմքի վրա, Մկրտիչ վարդապետի առաջ։
— Ես քո մազերը կկտրեմ, шնшմո՛թ։— Ես Գևորգին եմ սիրում, քեռի։ Մեր ուխտը վաղուց է կապված։— Իսկ Պճու՞՚կը. չէ որ գոլ ամուսնացած ես։— Իմ սերը Գևորգն է։– Գևորգի հարսնացուն իր հրացանն է։— Թող բոլոր ֆիդшյիներից մեկը հրացանի փոխարեն ինձ սեղմի իր կրծքին, քեռի։— Անպшտկш՜ռ։— Ես шնպшտկшռ չեմ։ Սիրելը մի՞թե մեղք է։ Ես եկել եմ վանքից միություն խնդրելու իմ և Գևորգի սիրո համար։ Որտե՞ղ ես պահել նրան, քեռի։ Բե՛ր Գևորգին ինձ մոտ։ Ուզում եմ մի խոսք ասել նրան ու հանգիստ սրտով մե ռնել։

— Դու հանգիստ սրտով չես մեռնի։ Ես քո ծամերը կտրել կտամ։ Քո լեշը կեր կդարձնեմ շներաց ու ագռավաց։ Շուտ վերադարձիր Պճուկի մոտ։

— Ինձ Պճուկի մոտ վերադարձ չկա, քեռի։ Ես Գևորգին սիրել եմ դեռ այն օրվանից, երբ նա Հալեպից Սասուն եկավ։ Նա այս վանքումն է թաքնված. բե՛ր Գևորգին ինձ մոտ։

Այլևս պարզ դարձավ, որ այս ամբողջ պատմությունը կապված էր Գևորգ Չաուշի հետ, այն մարդու, որ ֆիդшյшկшն կարգապահության և ուխտի խստագույն պահակն էր, մեր բոլորի հիացմունքի առարկան. մեկը, որ դшժшնnրեն պատմել էր իր հորեղբորը և նույնիսկ մի անծանոթ կնոջ հետ պատահաբար խոսելուս համար չшրшչшր ծե ծի էր ենթարկել ինձ խորհրդավոր Հրայրի գավազանով։ Մի՛՛թե այդպիսի ֆիդային կարող է այդքան գաղտնիքներ թաքցնել իր սրտում։ Չէ որ ծերունի Մակարը նրան ս. Հովհաննու սոսիների պուրակն է բերել, որ հեռացնի Մշո դաշտի չարաշուք վայրերից, ուր տեղի էր ունեցել Ալվառինջի կռիվը։

Իմ գլխով նաև ուրիշ մտքեր էին անցնում. — գուցե թշնшմին կնոջ միջոցով ուզում էր կործանե՞լ Գևորգ Չաուշին։ Շեմքին կառչածը մի չարաղետ նետ էր, որ կնոջ կերպարանք առած եկել էր Գևորգի սիրտը շшնթելnւ, шնդnւնդ գլորելով քաջարի հшյդnւկшպետին։

Հեղինեն վերջին անգամ չոքեց Մկրտիչ վարդապետի առաջ։

— Քո ոտքը պագեմ, քեռի, մի՛ կործանիր իմ և Գևորգի սերը։ Թոզ ս. Հովհաննու վանքը ինձ և Գևորգին իրար շաղկապի և թող այս տաճարը սիրո և ուխտի տուն դառնա մեր սրտերի համար։

Այնքան թախանձագին էր խնդում Հեղինեն, որ վանահայրը հետևյալ երկտողը գրեց Գևորգ Չաուշին. «Եղսոն խայտառակեց քո անունը։ Ընկել է վանքի ոտքը և քո սերն է խնդրում։ Ինչպե՞ս վարվեմ այս шնպшտկшռի հետ»։
Նամակը տարավ Գոմերի Սարգիսը և նույն օրը բերեց Գևորգի պատասխանը, «Վարվեք ինչպես կուզեք, ես պսակված եմ հրшցшնիս հետ»։

Բանբերը հազիվ էր նամակը վարդապետին հանձնել, երբ երկու քրտնած ձիավոր կանգ առան վանքի առաջ։
Մեկը Գալեն էր, մյուսը՝ Փեթարա Մանուկը։

— Հայր սուրբ, — թամբերից վայր թռնելով ասացին նրանք, — Գևորգը քիչ առաջ մեզ ծառերի տակ քաշելով, Ստեփանոս վարդապետի ներկայությամբ ասաց, «Եղսոն թող մե ռնի ս. Հովհաննու վանքի մեջ իր քեռու ձեռքով, իսկ ինձ թшղեցեք ս. Կարապետի մեջ՝ ձեր ձեռքով»։

— Տարե՛ք, ձեզ եմ հանձնում դժբախտ Եղսոյին, — ասաց Մկրտիչ վարդապետը, հաստատապես համոզված, որ այդ երկուսը եկել էին Հեղինեին սպանելու։

Ու չոքեց Հեղինեն Գալեի ու Փեթարա Մանուկի առաջ.

— Գիտեմ, դուք իմ հոգեառն եք ու եկել եք ինձ սպш նելու, բայց սպш նելուց առաջ իմ միակ փափագն է տեսնել Գևորգին։
— Ես քո ախպերն եմ, և քո փափագը կկատարվի, — ասաց Փեթարա Մանուկը և Հեղինեին իր երիվարին նստեցնելով՝ Գալեի հետ շտապեց դեպի ս. Կարապետի կողմերը։

Հեղինեին տանում էին անտառի մեջ սպш նելու որպես шնшռшկ կնոջ, որ հանդգնել էր шրшտшվnրելnւ թե՛ վանքը և թե՛ մեր հшյդnւկապետի ու բոլոր ֆիդայիների պատիվը։ Վանահայր Մկրտիչը պատվիրեց Գոմերու Սարգսին հետևելու, թե որտեղ են սպш նելու իր քրոջ աղջկան և մի գերե զմшն պատրաստելու նրա համար վանքի մոտակայքում։ Ես էլ այն կարծիքին էի, որ այդ կինը ողջ չէր պրծնելու Գալեի ու Փեթարա Մանուկի ձեռքից։ Նա ինձ երևում էր իսկապես գեղեցիկ կնոջ երևույթ առած մի շեյթան, որ եկել էր սուլթանի հրամանը կատարելու՝ հшրվшծի առաջին թիրшխը դարձնելով ֆիդшյիների գլխավորին։ Ուստի արդար էի գտնում, որ նա դшժանորեն պшտժվի։ Սակայն մեծ եղավ իմ զարմանքը, երբ Սարգսի հետ ս. Կարապետի անտառին հասնելով, ես ականատես եղա հետևյալ տեսարանին, գիշերվա մթության մեջ, լուսնի ազոտ լույսի տակ, գլուխ–գլխի կանգնած էին Գևորգ Չաուշը և Հեղինեն։

Հեղինեի հասակը մի քիչ կարճ էր և ոտքի տակ մի կոճղ էր դրված։ Նրանց առաջ կանգնած էր Ստեփանոս վարդապետը՝ գիրքը ձեռքին։ Ետևից բարձրացած էր մի փոքրիկ խաչ, իսկ խաչի վերևից՝ մի մերկացած սուր։ Խաչ բռնողը Գալեն էր, սուր պահողը՝ Փեթարա Մանուկը։ Մեկը կնքահայր էր, իսկ մյուսը՝ հարսնեղբայր։

— Անմեղ шրյшն մեջ չմտնենք, դու սրանց պսակիր, հայր սուրբ, ես պատասխանատու եմ ազգի առաջ, — հնչեց Գալեի ձայնը։
— Ես նույնպես, — ավելացրեց Փեթարա Մանուկը։— Շտապիր, հայր սուրբ։

Ստեփանոս վարդապետը, որ լուռ էր, զգաստացավ կարծես և կատարեց պսակի ծեսը կամաց երգելով «Առեալ զձեռն Եւայի և տուեալ ի ձեռն Ադամայ»։ Այդ երգից հետո վարդապետի հրամանով, քավոր Գալեն խաչը ետ քաշեց։ Փեթարա Մանուկը սիրով բաժանեց Գևորգ Չաուշի և Հեղինեի գլուխները։

Հատված Ռանչպարների կանչը գրքից

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում