21.11.2017
23:16
Երևան

THE BEST : 2017թ․-ի լավագույն և ամենասպասված մուլտֆիլմերի 10-նյակը

Բոլորս էլ ունենք մեր սիրած մանկության մուլտֆիմը։ Կան մուլտֆիլմեր, որոնք նաև նախատեսված են ընտանեկան դիտման համար։ Հիմա էլ, 21-րդ դարի նոր սերնդի պուճուրները ունեն իրենց սիրելի մուլտֆիմերը։ SLIM.am-ը ներկայացնում է 2017թ․-ի լավագույն և ամենասպասված մուլտֆիլմերի 10-նյակը։

10# Смурфики: Затерянная деревня

(2017) Ամերիկյան մուլտֆիլմ՝ նախատեսված ընտանեկան դիտման համար։ Մուլտֆիլմի ռեժիսորն է Քելլի Էսբյոռին։ Հիմնավորված է «Smurfs» կոմիքսի վրա։ Չի հանդիսանում «Սմուրֆ» և «Սմուրֆ 2»-ի շարունակությունը։ Պրեմիերան տեղի է ունեցել Մարտի 25-ին 2017թ․-ին։

10

#9 Распрекрасныйю

Նոր հեքիաթ արքայադստրերի ու արքայազների մասին։ Դուրս է գալու կանադայում։ Ռեժիսորն է՝ Ռոսս Վենոկուռը։ Մուլտֆիլմը կատակերգություն է։ Նախատեսված է ընտանեկան դիտման համար։ Պրեմիերան կլինի օգոստոսի 4-ին։

9

#8 Баба Яга

Դեռ հայտնի չէ, թե երբ դուրս կգա այս մուլտֆիլմի պրեմիերան, իհարկե, այն դուրս կգա 2017-ին, բայց անկասկած, այս մուլտֆիլմին շատերն են սպասում։ Այս մուլտֆիլմի ռեժիսորն է հայտնի Սվետոսլավ Ուշակովը։ Մուլտֆիլմը հիմնված է հին ու բարի պառավ Յագի վրա։

8

#7 Реальная белка 2

Այս մեկը «Реальная белка»-ի շարունակությունն է։ Կատակերգություն Պիտեր Լեպենիոտիսի կողմից։ Պրեմիերան դուրս կգա Օգոստոսի 11-ին։ Անիմացիա-կատակերգություն ամբողջ ընտանիքի համար։Վտանգավոր և զվարճալի արկածները շարունակվում են Պլուտա սկյուռիկի հետ միասին։

7

#6 Балерина

Ֆրանկո-կանադական համակարգչային մուլտֆիլմ երկու տաղանդավոր ռեժիսորների՝ Էրիկ Սամմերաի և Էրիկ Ուորինայի կողմից։ Պրեմիերան կայացել է դեկտեմբերի 16-ին 2016 թ-ին։ Մուլտֆիլմը վաճառքի է դուրս եկել 2017թ-ի հւնվարի 26-ին։

6

#5 Лего Фильм: Бэтмен

Քրիս Մակկեյի նախորդ մուլտֆիլմի մեջ, որտեղ կար մեզ շատ ծանոթ Բեթմենն ու մյուսները, ունեցավ լավ դիտում, բայց բոլորը դժգոհ էին, որ Բեթմենը գլխավոր հերոսը չէ։ Եվ դուրս եկավ առաջին թրեյլերը՝ Բեթմենի ներկայությամբ։ Այս մուլտֆիլմին բոլորը երկար են սպասել և, իհարկե, այս մուլտֆիլմը զբաղեցնում է մեր 5-րդ հորիզոնականը։

5

#4 Зверопой

«Illumination Entertainment»-ը դուրս հանեց իսկապես բարի, գեղեցիկ ու շատ հետաքրքիր մուլտֆիլմ։ Մուլտֆիլմի Ռեժիսորն է Գարտ Ջեննիսը։ Մուլտֆիլմը մեզ պատմում է ուրիշ աշխարհի մասին, որտեղ ապրում են տարբեր տեսակի կենդանիներ։ Նրանք բոլորը տաղանդավոր են և մասնակցում են երգի մրցույթին։ Երգերը, իդեպ, ամերիկյան հայտնի և ժամանակակից երգեր են։

4

#3 Тачки 3

Սա 2006թ-ի և 2011թ-ի դուրս եկած մուլտֆիլմերի շարունակությունն է։ Նախատեսված է ընտանեկան դիտման համար։ Այս մուլտֆիլմում մենք էլի կտեսնենք Ջեկսոն-փոթորիկի և նրա ընկերների արկածները։ Մուլտֆիլմը դուրս կգա հունիսի 16-ին 20107թ-ին։

3

#2 Гадкий я 3

Մուլտֆիլմի պրեմիերան կլինի 2017թ-ի հունիսի 14-ին , բայց երկրպագուները անհամբեր սպասում են։ Մուլտֆիլմի պատմության մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց մուլտֆիլմը մեր գլխավոր հերոսի,նրա ընտանիքի, մինիոնների մասին է լինելու։ Իդեպ հայտնի է, որ գլխավոր հերոսը ունի երկվորյակ եղբայր և նա նույնպես կմասնակցի զվարճալի արկածներին։

2

ԵՎ Վերջապես, 1-ին հորիզոնական

# 1 Босс-молокосос

Տարվա Լավագույն մուլտֆիլմը բոլորիս կողմից շատ սիրված մուլտֆիլմն է՝ Փոքրիկ Բոսսը։ Պրեմիերան տեղի է ունեցել Հունիսի 17-ին՝ Թուրքիայում։ Հիմա էլ կարող եք գնալ և դիտել այն։ Ֆիլմի ռեժիսորն է Թոմ Մակգրատը։ Մուլտֆիլմը պատմում է 7 տարեկան տղայի և նրա նորածին եղբոր արկածների մասին։ Եղբայրը իմանում է, որ իր նորածին եղբայրը կարող է խոսալ և նա գաղտնի լրտեսների առաջնորդն է «BabyCorp» ընկերությունում։

1

 

Նյութը պատրաստեց Մարիա Հարությունյանը :

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում