21.11.2017
23:16
Երևան

THE BEST : 2017թ․-ի ամենահարուստ մարդիկ աշխարհում

 Բոլորն են ուզում իմանալ, թե այդ ովքե՞ր են այն հաջողակները, որոնք արժանացել են “Ամենահարուստ Մարդկանց” տիտղոսին։ Բոլորս ել գիտենք, որ նրանք հենց այնպես չեն արժանացել այդ կոչմանը։  Slim.am-ը ձեզ են ներկայացնում“Ամենահարուստ Մարդկանց” 10-նյակը։

#10 Լակշմի Մետալ

10-րդ հորիզոնականում է Լակշմի Մետալը, որն ունի ավելի քան 12 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Այս անձնավորությանը Հնդկաստանում գիտեն գրեթե բոլորը։ Նա կառավարում է ArcelorMettal ընկերությունը և նաև նրա հիմնադիրն է։ Ամենահետաքրքիր փաստը այն է, որ Լակշմինը դստեր ամուսնության համար ծախսեց 50 միլիոն ԱՄՆ դոլլարից ավել և դա դարձավ աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկը։

lakshmi-mittal 2

 

#9 Մուկեշ Ամբանի

9-րդ հորիզոնականը նորից զբաղեցնում է ծագումով հնդիկ Մուկեշ Ամբանին։ Հնդիկ մեծահարուստի կարողությունը գնահատվում է ավելի քան 21 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Մուկեշ Ամբանին իր հարստությանը հասել է բացառապես իր աշխատասիրության և անհավանական բիզնես-մտածելակերպի շնորքով։ Մուկեշ Ամբանին վերջին տարիներին սկսեց կառավարել հնդկական ամենամեծ ընկերություններից մեկը, որը կոչվում է Reliance industries։                                                                                                                                              Մուկեշ Ամբանին շատ միլիարդատերերի նման իր ժամանակը չի անցկացնում 5 աստղանի հյուրանոցներում կամ լողավազանների կողքին։ Նա  նույնիսկ իր հանգստյան ժամերը օգտագործում է նոր պրոեկտների ստեղծման համար։

2 1

#8 Բեռնառ Առնո

Բեռնառ Առնոի կարողությունը գնահատվում է 32 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Առնոն այն միլիարդատերերից է, որոնց կարողությունը վերջին տարիներին միայն աճ է գրանցվել։ Համաշխարհային հայտնի LVMH բրենդը պատկանում է հենց Բեռնառ Առնոին։ Շատերիս մոտ երևի LVMH անունը ոչինչ չասի, բայց հենց հիշենք, որ այդ անվան տակ է գտնվում Louis Vuitton  և Hennessy հանրահայտ բրենդները, միանգամից կհասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Բեռնառ Առնոն ունի ևս մի քանի հանրահայտ ընկերություններ, որոնցից են Dior-ը և Guerlain-ը։

2 1

#7 Մայքլ Բլումբերգ

Մայքլ Բլումբերգը ոչ միայն հայտնի է, որպես աշխարհի ամենահարուստ անձանցից մեկը, այլ հայտնի է նաև որպես Նյու-Յորքի 108-երորդ քաղաքապետ։ Բլումբերգի ընդհանուր կարողությունը կազմում է 35 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Նյու-Յորքի 108-երորդ քաղաքապետը իր անունով ունի հիմնադրած գործակալություն, որը համարվում է միացյալ նահանգներում ամենահայտնի գործակալություններից մեկը, և կոչվում է  հենց իր անունով՝ Bloomberg:

2 1

#6 Դեվիդ Կոխ

Ամերիկացի ինժեներ,բիզնեսմեն Դեվիդ Կոխի կարողությունը գնահատվում է 38 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Դեվիդ Կոխը այն հաջողակ բիզնեսմեններից է, որոնք տարեց տարի ավելի են զարգացնում իրենց բիզնեսները: Koch Industries, հենց այսպես է կոչվում այն ձեռնարկությունը, որի տեր և տիրակալ է համարվում Դեվիդ Կոխը։

2 1

#5 Մարկ Ցուկենբերգ

Երևի այս անունը հայտնի է բոլոր այն մարդկանց, որոնք օգտվում են Facebook,What’sApp,Viber և Messenger ծառայություններից։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Մարկ Ցուկեմբերգի կարողությունը գնահատվումն է 40 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Բոլոր նախադրյալները ցույց են տալիս, որ Ցուկեմբերգը կարող է շատ շուտով գլխավորել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։

2 1

#4 Լերի Էլիսոն

Լերի Էլիսոնի կարողությունը գնահատվում է 43 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Oracle company, հենց այս ընկերությունն է պատկանում ամերիկացի գործարար Լերի Էլիսոնին։ Բայց ամերիկացի միլիարդատերը միայն սրանով չի եզրափակում իր ընկերությունների ցանկը։ Նրա տիրապետության տակ է գտնվում նաև աշխարհում հայտնի Netsuite և Salesforce.com ընկերությունները։

2 1

#3 Կառլոս Սլիմ Էլու

Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը։ Կառլոս Էլուի ընդհանուր կարողությունը գնահատվում է 54 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Չնայած այն բանին, որ վերջին մի քանի տարիներին նա կորցրել է իր կարողությունից 27 միլիարդ դոլլար, նա միևնույն է չի զիջում իր տեղը լավագույն եռյակում։

2 1

#2 Արմանսիո Օրտեգա

Արմանսիո Օրտեգան ղեկավարում է իսպանական հայտնի Inditex ընկերությունը, որը վերջին տարիներին մեծ առաջընդաց գրանցեց համաշխարհային բիզնես-ոլորտում։Իսպանացի այս միլիարդատիրոջ խանութների ցանցը համարվում է անսահման։ Մոտ 7000 մեծ խանութներ՝ 77 երկրներում։ Իսկ թե որ խանութների մասին է խոսքը երևի յուրաքանչյուր ոք աշխարհում լսած կամ օգտված կլինի այդ բրենդից, ZARA: Հենց ZARA բրենդը հիմնվել է Արմանսիո Օրտեգայի կողմից և այն այսօր համարվում է համաշխարհային լավագույն բրենդներից մեկը։ Արմանսիո Օրտեգայի ընդհանուր կարողությունը գնահատվուն է 60 միլիարդ ԱՄՆ դոլլար։

2 1

#1 Բիլ Գեյտս

Երևի ամբողջ աշխարհում չգտնվի մեկը, որ լսած չլինի այս անուն-ազգանունը։ Համակարգիչների արքան տարիներ շարունակ  զբաղեցնում է աշխարհի ամենահարուստների ցուցակում պատվավոր առաջին հորիզոնականը։ Այսօր չկա մի վայր, որտեղ  դրված չլինի համակարգիչ և սա էլ հենց դարձնում է Բիլ Գեյտսի հարստության հիմնական աղբյուրը։ Բիլ Գեյտսը համարվում է Microsoft ընկերության հիմնադիրը և տիրակալը։ Բիլ Գեյտսի ընդհանուր կարողությունը գնահատվում է մոտ 78 միլիարդ ԱՄՆ դոլլար։

2 1

Նյութը պատրաստեց Մարիա Հարությունյանը :

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում