21.11.2017
23:16
Երևան

THE BEST : Եվրոտեսիլում հայաստանը ներկայացնող լավագույն մասնակիցների հորիզոնականները :

  Իսկ դուք գիտեի՞ք, որ Իրլանդիան ամենաառաջին երկիրն է Եվրոտեսիլում՝ իր տարած հաղթանակներով։ Եվրոտեսիլին նա մասնակցել է 51 անգամ՝ տանելով 7 հաղթանակ։ Իդեպ, ամենաերիտասարդ մասնակցուհին դա Սանդրա Քիմն է։ Նա ընդամենը 13 տարեկան էր, երբ մասնակցելով 1986թ․-ի եվրոտեսիլյան մրցույթին և հաղթեց։ Ժամանակակից կանոններով մասնակիցները պետք է լինեն 16տ․-ից բարձր։

Ինչպես հասկացաք, այսօր մեր թեման կլնի Եվրոտեսիլի մասին։ Իհարկե, հայաստանը մասնակցել է Եվրոտեսիլում 11 անգամ ու դեռ չի հաղթել, բայց մեր մասնակիցները միշտ պատվով և հպարտությամբ էին վերադառնում։ SLIM.am-ը ներկայացնում է Եվրոտեսիլում հայաստանը ներկայացնող լավագույն մասնակիցների հորիզոնականները։

  

11․ Էմմի – Boom Boom 

2011թ․-ին հայաստանը ներկայացրեց Էմմա Բեջանյանը։ Մրցույթը տեղի էր ունենալու Գերմանիայում՝ Դյուսելդորֆ քաղաքում։ Առաջին կիսաեզրափակչում նա վաստակեց 54 միավոր , բայց այդպես էլ չանցավ եզրափակիչ։

 

 

10. Dorians – Lonely planet 

2013թ․-ին հայաստանը ներկայացրեց Dorians խումբը։ Մրցույթը տեղի է ունեցել Շվեդական Մալմյո քաղաքում։ Եզրափակչում խումբը վաստակեց 51 միավոր և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

 

 

 

9․ Արծվիկ – Fly whit me 

2017թ․-ին հայաստանը ներկայացրեց Արծվիկը իր Fly whit me երգով։ Մրցույթը տեղի է ունեցել Ոկրաինայում՝ Կիև քաղաքում։ Եզրափակչում նա վաստակեց 79 միավոր և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

 

 

 

8. Genealogy – Face the shadow 

2015թ․-ին հայաստանը ներկայացրեց Genealogy սուպերխումբը։ Մրցույթը տեղի է ունեցել Ավստրիայում՝ Վիեննա քաղաքում։  Եզրափակչում նա վաստակեց 34 միավոր և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։

 

 

7. Ինգա և Անուշ Արշակյաններ – Նոր պար 

2009թ․-ին հայասանը ներկայացրեցին Ինգա և Անուշ Արշակյանները։ Մրցույթը տեղի է ունեցել Մոսկվայում։ Եզրափակչում  նրանք վաստակեցին 92 միավոր և զբաղեցրեցին 10-րդ հորիզոնականը։

 

 

6. Անդրե – Without Your Love 

2006թ․-ին հայաստանը առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլին։ Մեր երկիրը ներկայացրեց Անդրեն։ Մրցույթը տեղի ունեցավ հունաստանում՝ Աթենք մայրաքաղաքում։ Եզրափակչում Անդրեն վաստակեց 129 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

 

 

5․ Հայկո- Anytime You Need 

2007թ․-ին հայաստանը ներկայացրեց Հայկոն։ Մրցույթը տեղի ունեցավ Ֆինլանդիայում ՝ Հելսինկի քաղաքում։ Եզրափակչում նա վաստակեց 138 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

 

 

4. Եվա Ռիվաս – Apricot stone 

2010թ․-ին հայաստանը ներկայացրեց Եվա Ռիվասը։ Մրցույթը տեղի ունեցավ Նորվեգիայում՝ Օսլոյ քաղաքում։ Եզրափակչում նա վաստակեց 141 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

 

 

3. Իվետա Մուկուչյան – LoveWave 

2016թ․-ին Հայաստանը ներկայացրեց Իվետա Մուկուչյանը։ Մրցույթը տեղի ունեցավ Շվեդիայի Ստոլկհոմ քաղաքում։ Նա վաստակեց 219 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

 

 

2․ Արամ mp3 – Not Alone 

2014թ․-ին Հայաստանը ներկայացրեց Արամ mp3-ն։ Մրցույթը տեղի ունեցավ Դանիայում՝ Կոպենհագեն քաղաքում։ Նա վաստակեց 174 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

 

 

Եվ այսպես, լավագույն հորիզոնականը․․․

1․ Սիրուշո – քելե-քելե

2008թ․-ին հայաստանը ներկայացրեց Սիրուշոն։ Մրցույթը տեղի ունեցավ Սերբիայի Բելգրատ քաղաքում։ Նա վաստակեց 199 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Նյութը պատրաստեց Մարիա Հարությունյանը :

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում