11.12.2017
23:19
Երևան

THE BEST : Ամենաշատ Օսկար ստացած ֆիլմերի 5-յակը :

Առաջին անգամ “Օսկար” բառը արտահայտվել է վեցերորդ  մրցանակաբաշխության հանդիսավոր փառատոնին։ Դերասանուհի Բետ Դենիսը, նաելով մրցանակին ասեց, որ այդ մրցանակը նրան հիշեցնում է իր ամուսնուն՝ Հարմոն Օսկար Նելսոնին։Մի քանի տարի անց, երբ գրադանավարուհի Մարգարետ Հերրիկը վերցրեց մրցանակը իր ձեռքը, ասեց “Սա իմ Օսկար պապիկն է”։Լրագրողները սկսեցին անվանել մրցանակը “Օսկար”, և այդ ամեն ինչից հետո մրցանակի և մրցանակաբաշխության անունը փոխվեց “Օսկար”։ Մեզ հայտնի են հարյուրավոր ֆիլմեր, որոնք ստացել են Օսկար կամ Օսկարներ։ Նրանք ստանում են Օսկար տարվա լավագույն ֆիլմի, ռեժիսյորի, մոնտաժի, դերասանի և այլն։

Slim.am-ը  ձեզ է ներկայացնում ամենաշատ Օսկար ստացած ֆիլմերի լավագույն հնգյակը , ճիշտ է հետագայում նման քանակի Օսկարներ շատ ֆիլմեր արժանացան ,  բայց մենք կներկայացնենք Ձեզ առաջիններին:

#5 Տիկին Մինիվեր (Madame Miniver)  1943

Տարի- 1943
Երկիր- ԱՄՆ
Ռեժիսոր- Ուիլիամ Ուաիլեռ
Սցենար- Արտուր Ուիմպերիս, Ջորջ Ֆրեշել, Ջեյմս Հիլտոն և ուրիշներ․․․
Պրոդյուսր- Սիդնի Ֆռանկլին, Ուիլիամ Ուաիլեռ
Օպերատոր- Ջոզեֆ Ռուտենբերգ
Կոմպոզիտոր- Հերբերտ Ստոտհարտ
Ժանր- Դրամա,Մելոդրամա,Ռազմական․․․

“Տիկին Մինիվեր” ֆիլմը առաջինն էր աշխարհում , որը ստացել էր 6 Օսկար՝ Լավագույն ֆիլմի,Լավագույն դերասանուհու,Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու, լավագույն Ռեժիսորի, Լավագույն սցենարի և լավագույն օպերատորի համար։

5_

 

 

#4 Գնալ սեփական ճանապարհով (Going my way) 1944

Տարի- 1944
Երկիր- ԱՄՆ
Ռեժիսոր- Լեո ՄակԿերի
Սցենար- Ֆրենկ Բատլեր, Ֆրենկ Կավետ և ուրիշներ․․․
Պրոդյուսր- Լեո ՄակԿերի , Բադի Ջ․ ԴեՍիլվա
Օպերատոր- Լաիոնել Լինդոն, Ջոն Ֆ․ Սաից
Կոմպոզիտոր-  Ռոբերտ Էմմետտ Դոլան
Ժանր- երաժշտական, դրամա, կատակերգություն

“Գնալ սեփական ճանապարհով” ֆիլմը առաջինն էր աշխարհում , որը ստացել էր 7 Օսկար՝ Լավագույն ֆիլմի, Լավագույն դերասանի,Երկրորդ պլանի լավագույն դերասանի, Լավագույն Ռեժիսորի, Լավագույն սյուժետի, Լավագույն սցենարի և Լավագույն երգի համար։

4_

 

 

#3 Քամու հետ գնացած (Gone whit the wind) 1939

 

Տարի- 1939
Երկիր- ԱՄՆ
Ռեժիսոր- Վիկտոր Ֆլեմինգ, Ջորջ Կյուկոր, Սեմ վուդ
Սցենար- Սիդնի Հովարդ, Օլիվեր Հ․Պ․ Գարրետ, Բեն Հեկտ և ուրիշներ․․․
Պրոդյուսր-  Դեվիդ Օ․ Սելզիկ
Օպերատոր- Էռնեստ Հելլեր, Լի Գարմս
Կոմպոզիտոր-  Մակս Շտաիներ
Ժանր- Դրամա, Մելոդրամա, ռազմական, պատմություն․․․

“Քամու հետ գնացած ” ֆիլմը առաջինն էր աշխարհում , որը ստացել էր 8 Օսկար՝ Լավագույն ֆիլմի,Լավագույն դերասանուհու,Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու, Լավագույն Ռեժիսորի, Լավագույն Օպերատորի աշխատանք, Լավագույն սցենարի և Լավագույն նկարչի համար։

3_

 

 

#2 Ժիժի (Gigi) 1958

Տարի- 1958
Երկիր- ԱՄՆ
Ռեժիսոր- Վինսետ Միննելլի
Սցենար- Ալան Ջեյ Լյոռներ, Նիվեն Բուշ, Կոլետտ
Պրոդյուսր- Արտուր Ֆրիդ
Օպերատոր- Ջոզեֆ Ռուտենբերգ․ Ռեի Ջուն
Կոմպոզիտոր-  Անդրե Պրեվին, Կոնրադ Սալինջեր
Ժանր- Դրամա, Մելոդրամա, կատակերգություն․․․

“Ժիժի ” ֆիլմը առաջինն էր աշխարհում , որը ստացել էր 9 Օսկար՝ Լավագույն ֆիլմի,Լավագույն Ռեժիսորի, Լավագույն Օպերատորի աշխատանք, Լավագույն սցենարի, Լավագույն դեկորացիայի, Լավագույն կոստյումների, Լավագույն մոնտաժի, Լավագույն երգի և սաունդթրեքի համար։

2_

 

 

ԱՀԱ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

#1 Բեն-հուր (Ben-Hur) 1959

Տարի- 1959
Երկիր- ԱՄՆ
Ռեժիսոր- Ուիլիամ Ուաիլեռ
Սցենար- Կառլ Տանբերգ, Գոռ Վիդալ, Մակսվելլ Անդերսոն և ուրիշներ
Պրոդյուսր- Սեմ Ցիմբալիստ, Սոլ Ս․ Սիգել, Ջոզեֆ Ֆոգել
Օպերատոր-  Ռոբերտ Սյոռտիս
Կոմպոզիտոր- Միկլոշ Ռոժա
Ժանր- Դրամա, արկածներ,ռազմական․․․

“Բեն-Հուր ” ֆիլմը առաջինն էր աշխարհում , որը ստացել է 11 Օսկար՝ Լավագույն ֆիլմի,Լավագույն դերասանի, Լավագույն երկրորդ պլանի դերասանի,Լավագույն Ռեժիսորի, Լավագույն Օպերատորի աշխատանքի, Լավագույն սցենարի, Լավագույն նկարչի,Լավագույն կոստյումների, Լավագույն մոնտաժի, Լավագույն երգի,Լավագույն էֆեկտների ու սաունդթրեքի համար։

 

1_

 

Նյութը պատրաստեց Մարիա Հարությունյանը :

 

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում