15.09.2017
15:58
Երևան

THE BEST : 2017 թվականի լավագույն վիդեոխաղերը , նրանք են…

Ամենաառաջին վիդեոխաղը ստեղծել է ճապոնացի Ֆուսաձիո Յամամուտին 1947 թ.ին։ Նա, երբ նստեց գնացք, տեսավ, որ մի ուղևոր ձանձրույթից հաշվիչով խաղում էր։ Նա մտածեց, որ կարելի է ստեղծել մի սարք, որով չեն ձանձրանա։ Ստեղծվեց առաջին Nintendo սարքը։ Այդ ժամանակ գրաֆիկան պիկսելային էր, բայց, նայեք խաղերին հիմա՝ իրականությունից չես տարբերի։ Համակարգչային խաղերը գրավել են գրեթե ամբողջ աշխարհը, նրանք տարբեր ժանրերի են՝ տարբեր պատմություններով և գրաֆիկայով։ 2017թ․-ին դուրս են եկել բազմաթիվ խաղեր։ Slim.am-ը ներկայացնում է  2017թ․-ի ամենալավ և ամենասպասված խաղերը։

 

#10 TOM CLANCY’S GHOST RECON WILDLANDS

Այս խաղը «մարտավարական հրաձիգ» է՝ բաց աշխարհով։ Հեռանկարը խաղում ենք երրորդ դեմքով, իսկ կամավոր կերպով խաղում ենք առաջին դեմքով։ Մենք կարող ենք խաղալ ինչպես մենակով, այնպես էլ ընկերներով։
Գործողությունը տեղի է ունենում Բոլվիայում, որը ամենամեծ թմրանյութի մատակարարն է այդ աշխարհում։ Այնտեղ է գտնվում Սանտա Բլանկան՝ հզոր կազմակերպություն, որը զբաղվում է ապօրինի թմրանյութի առք ու վաճառքով։ Ա.Մ.Ն-ն անհանգստանում է թմրանյութի մեծ աճից ու ազդեցությունից ։ Արդյունքում Ա․Մ․Ն-ի բանակը ուղարկում է Էլիտար հատուկ ջոկատի «Ghost» անվանումով, որպեսզի ոչնչացնի այդ կազմակերպությանը։

 

1

#9 DETROID: BECOME HUMAN

Խաղը Ստեղծված է Ֆրանսիական ստուդիայում ՝«quantic Dream» անվանումով։ Ստեղծված է բացառապես «PlayStation4»-ի համար։ Պատմությունը խաղի տեղի է ունենում ապագայում, երբ որ ռոբոտ ստեղծելը դա սովորական բան է։ Կառան՝ իգական սեռի անդրոիդը փախել է լաբորատորիայից, որպեսզի սկսի նոր կյանք մարդկային աշխարհում։ Խաղի անոնսը եղել է հոկտեմբերի 27-ին 2015 թ․-ին։ Իսկ ընդհանուր խաղը դուրս կգա 2017 թ․-ին

2

#8 INJUSTICE 2

Խաղը ստեղծված է «Dc Comics»-ի հորինված աշխարհի վրա։ «Ֆայթինգ» ժանրով, բազմանդամ խաղացողներով խաղը ստեղծված է «NetherRealm Studios»-ում ՝ «PlayStation4»-ի և «Xbox One»-ի համար։ Խաղը դուրս կգա մայիսի 16-ին 2017 թ-ին։
Անցած խաղից մի քանի տարի անց վերակազմավորված «Justice League»-ն Բեթմենի գլխավորության տակ հետևում են կարգուկանոնին ամբողջ աշխարհում։ Այդ ժամանակ երկիր մոլորակին է մոտենում Բրեյնակը, որը մտադիր է վերցնել մոլորակը իր հավաքածուն։

3

#7 THE LEGEND OF ZELDA: BREATH OF THE WILD

Լեգենդառ խաղը, որը ծնվել է 1986 թ․-ին, հարություն է առել 2017 թ․-ին։ Սա 19-րդ ռելիզն է The Legend Of Zelda-ի։ Խաղը ստեղծվել է «Nintendo Switch»-ի հանար։ Երրորդ դեմքից է։ Այս Խաղը չի շարունակում ամբողջ Զելդայի պատմությունը, այդ պատճառով խաղացողները, որը չեն խաղացել մյուս Զելդաները, կարող են հանգիստ խաղալ այս մեկը։
Լինկը՝ գլխավոր հերոսը, 100 տարի քնից հետո արդնանում է՝ լսելով մի կնոչ ձայն, որը հուշում էր նրան կալամիթի Գանոնի վերադարձի մասին։ Լինկը պետք է հաղթանակ տանի, որպեսզի աշխարհը չկործանվի։

4

#6 DIVINITY: ORIGINAL SIN 2

«Larian Studios»-ը շարունակում է ուրախացնել հարդկորի ու օուլդսքուլի գեյմինգի երկրպագուներին։ 2 տարի առաջ նրանք ապացուցեցին, որ դասական RPG-ն ոչ միայն չի մահացել, այն նաև հավաքել է ավելի շատ երկրպագու, քան ուներ։ Հիմա մենք կարող ենք ընտրել մեր ուզած ցեղը՝ մարդ,էլֆ,թզուկ,մողես,չար ուժ։ Նաև մենք կարող ենք վերցնել արդեն պատրաստված հերոսի, կամ էլ պատրաստենք նրան զրոյից։ Ավելացվել են շատ լոկացիաներ։

5

#5 FOR HONOR

Խաղը ստեղծված է պատերազմ սիրողների համար։ Խաղը «Heck and Slash» ժանրի մեջ է։ Դուրս է եկել 2017 թ․-ի Փետրվարի 14-ին։ Ստեղծվել է «Ubisoft Montreal» կանադական կազմակերպությունում։ Խաղը պատմություն շատ չունի, մինչդեռ կարելի է խաղալ ընկերների հետ և տեսնել, թե ով է ամենաուժեղը։

6

#4 Prey (2017)

Prey-ը դա առաջին դեմքից հրաձգական խաղ է, բայց տեղի է ունենում տիեզերքում։ Այլմոլորակայիններ,հռթիռներ,զենքեր։ Եթե դուք դրանք սիրում եք, ապա այս խաղը ստեղծված է ձեր համար։ Խաղը ստեղծվել է «Arkane studios Austin»-ում։ Դուրս է գալու Մայիսի 6-ին 2017-թ։ Ըստ Սյուժետի գլխավոր հերոսը՝ Մոռգան Յուն, գտնվելով տիեզերական կայարան Տալոս Իում, դուրս է գալիս այդպես ասած Տիֆնների վրա։ Խաղը անցնելուց Մորգանը նոր ուժեր է վաստակում, նոր զենք և կարող է գնալ նոր լոկացիաներ։

7

#3 RESIDENT EVIL 7

Սարսափ ժանրի խաղ առաջին դեմքից։ 6-րդ մասը ավելի շատ նման էր Action ժանրի։ Բայց 7-րդը դարձավ իրական Survival Horror: Այս անգամ խաղի «արարածները» ավելի ուժեղ են և ավելի սարսափելի։ Խաղացողը չունի շատ զենք, դրա համար պետք է փախչել, թաքնվել կամ․․․ հանձնվել։ Խաղը շարժվում է սարսափ ժանրի բոլոր կանոններով։ Սյուժետը շարունակում է անցած մասերի պատմությունը, դրա համար պետք է խաղալ անցած մասերը, որպեսզի հասկանալ խաղը։

8

#2 HORIZON ZERO DAWN

Խաղի անոնսը դուրս է եկել Հունիսի 15-ին 2015 թ․-ի, բայց ընդհանուր խաղը դուրս է եկել մարտի 1-ին 2017թ․-ի։ Խաղը ստեղծել է «Guerrilla Games» ստուդիան։ Երրորդ դեմքի Action/RPG ժանրի խաղ է՝ բաց աշխարհով։ Գործողությունը տեղի է ունենում պոստապոկալիպսիկական աշխարհում, որը գրավել են դինոզավրանման ռոբոտները։ Շատ քիչ մարդկային ցեղեր են ողջ մնացել և փորցում են գոյատևել։ Խաղացողը կառավարում է որսորդուհու ՝ Էլոյ անունով , որին վռնդել են իր իսկ ցեղակիցները։ Էլոյը ունի տարբեր տեսակի զենք։ Նա պետք է օկտագործի լավ տակտիկա՝ ռոբոտներին վերացնելու համար։ Դեռ շատ կարելի է գովերգել այս խաղը։ Առայժմ նա զբաղեցնում է 2-րդ տեղը:

9

#1 MASS EFFECT: AUDROMEDIA

 Ահա և  լավագույն խաղը։

Action/RPG ժանրի երրորդ դեմքի խաղ, որը գրավել է շատ խաղացողների սրտեր։ Խաղը դուրս է եկել 2017թ․-ի մարտի 21-ին։ Էլի տիեզերք, այլմոլորակային հրեշներ, հրացաններ և այլն։                                              Եկել է 2185 թվականը, և դրա հետ մարդկությունը հասել է «ոսկե» դարերի,  որտեղ կարելի է ճամփորդել ամբողջ տիեզերքով։ Մարսի վրա հայտնաբերված քարանձավները տվել են մարդկությանը Տեխնոլոգիայի և աշխարհի մասին գիտություններ, որը մարդկությանը առաչ է գցել 1000 տարի։ Շատերը ուրախ էին այդ նոր ազատությանը և սկսեցին ուսումնասիրել այն։ Բայց կային նաև նրանք, ովքեր իրենց հայացքը ուղղել էին  ավելի հեռվում գտնվող աստղերին ու գալակտիկաներին։

10

Նյութը պատրաստեց Մարիա Հարությունյանը :

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում