
ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Արման Նշանյան . Խորհուրդ կտամ քննադատողներին պարզապես չդիտել իրենց կարծիքով վատ որևէ բան,որպեսզի իրենց կյանքը դրական ապրումներով լինի

Օպերային արվեստ , հեռուստասերիալներ , գեղարվեստական ֆիլմեր և շոուբիզնես. այս ամենի կենտրոնում գտնվող արտիստը չի կարող զատ մնալ քննադատներից:SLIM.am-ը այսօր այս և այլ հարցերի շուրջ փակագծերը կբացի Արման Նշանյանի հետ:
Նայելով Ձեր անցած ճանապարհին՝ ինչպե՞ս կներկայացնեք այն, որտե՞ղ էիք եւ ո՞ւր հասաք:
Երեկվա օրն արդեն անցած ճանապարհ է,այսօրն էլ շուտով վաղվա համար կլինի:Անցած ճանապարհս շատ դժվար էր միայն այն պատճառով,որ ես շտապում էի հասնել երջանկության,սակայն չէի հասկանում,որ երջանկությունն ընդամենը որոշում էր,որը կախված չէր որևէ բանից,բացի իմ աշխարհայացքից:Հիմա գտնվում եմ մի կետում,որտեղ փորձում եմ վայելել պահը և միշտ շնորհակալ ու երջանիկ լինել,մնացածը պոնչիկի վրայի շաքար է:
Ի՞նչ եք կարծում` գնահատվա՞ծ է այսօր Հայաստանում օպերային արվեստը:
Բոլոր արվեստներն էլ միշտ գնահատված են հասկացողի կողմից:Արվեստը մի բան է,որը դարեր շարունակ կրթել և լցրել է հասարակության հոգիները:Մեր մեծերից մեկը լավ խոսք ուներ,ասում էր.
«…Մհերներ,Բաբաջանյաններ և Մինասների կարիք լինի նրանք նորից կծնվեն»,նույնն էլ վերաբերվում է օպեային:Տարվա եղանակներն էլ ունեն անկում և վերածնունդ:
Մեր օրերում ամենից շատ քննադատվում է սերիալը: Որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը:
Կան վատ սերիալներ,վատ օպերաներ և վատ քանդակներ նաև կան լավ սերիալներ,լավ օպերաներ և լավ քանդակներ:Ամեն ինչ այս աշխարհում գալիս է ներկայացուցչի մոտեցումից:Ես վատ ներկայացումներ չեմ գնում,ոչ էլ դիտում եմ վատ սերիալներ:Խորհուրդ կտամ քննադատողներին պարզապես չդիտել իրենց կարծիքով վատ որևէ բան,որպեսզի իրենց կյանքը դրական ապրումներով լինի:Մենք բոլորս հյուր ենք այս մեծ աշխարհում և եթե մի ցուցասրահ մեզ դուր չի գալիս այս մեծ պատկերասրահում,ուրեմն պետք է պարզապես փոխել ցուցասրահը,ոչ թէ նկարները պոկել պատի վրայից:
Հիշեք.ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ,ՄԻԱՅՆ ՄԵԶ ԵՆՔ ԱՆՈՒՄ:
Հետաքրքիր է,եթե չլինեիք ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի զավակը, կունենա՞իք այս նույն համբավը:
Ում է հետաքրքիր:Համբավը և գումարը պարզապես հետևանքներ են,երբեք իրական նպատակ չեն կարող լինել:
Ու՞մ հետ է առավել հեշտ աշխատել՝ մայրիկի, թե՞ հայրիկի:
Ոչ մեկի,բայց երջանկություն է նրանց հետ կիսել բեմն ու էկրանը:
Արվեստագետները հաճախ բազմասեր են լինում, ամենուր մուսաներ են փնտրում, և արդյունքում հաճախ ոտնահարվում է ընտանիք հասկացությունը:Ո՞ւմ և ինչի՞ շնորհիվ է Նշանյանների օրինակելի ընտանիքը մշտապես պահպանել սերն ու հավատարմությունը:
Երես առած մարդիկ միշտ պատճառներ են փնտրում արդարացնելու իրենց կյանքի անհաջող քայլերը:Ես դեռ շատ բան ունեմ սովորելու արվեստի ճանապարհին,բայց կարող եմ մի բան վստահ ասել,որ ցանկացած ստեղծագործող մարդ`լինի երգիչ,գիտնական,թե ճարտարապետ,իր մուսան ստանում է միայն մեկ տեղից`Աստծուց:Մեր ընտանիքում իմ մայրիկի անշահախնդիր սերն է եղել ամուր հենարանը,իսկ հիմա իմ նորաստեղծ ընտանիքի ամուր սյունը իմ հրաշալի կինն է,ում շնորհիվ իմ սրտում միշտ արևոտ առավոտ է:
Ի՞նչ է կատարվում վարագույրի երկու կողմերում, երբ այն իջնում է:
Չեմ կարող ասել, թե ինչ է լինում,բայց կարող եմ ասել,թե ինչ պետք է լինի`հույսի,հավատքի և սիրո լուսավորում:
Համաստեղությամբ առյուծ եք, կյանքում այս փաստն ինչ-որ կապ ունի՞ Արմանի բնավորության, խառնվածքի հետ:
Միանշանակ:Ես շատ եմ հավատում այդ մեծ և հին հայաստեղծ գիտությանը:Առյուծները լինում են շատ բարի,հպարտ,ուշադրության կարոտ և ինքնասեր մարդիկ:Բոլոր համաստեղություններն էլ ունեն հավասարաչափ դրական և բացասական կողմեր:Մեր գործն է տեղեկացված լինել այդ կողմերի մասին և աշխատել ընդունել ու փոխել դրանք:
Ի՞նչը երբեք չեք ների:
Չկա նման բան,բայց կարող եմ ասել,թե ինչը երբեք չեմ մոռանա.ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Եվ վերջում`դերասան ծնվե՞լ եք թե՞ դարձել:
Ծնվել եմ և հետո դարձել: