21.11.2017
23:08
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: DJ SMOKE . Հիմա հայ աղջկա կերպարն այնքան է աղավաղվել,որ ասելու չէ…

21-րդ դարում ակումբային կյանքը չի կարելի պատկերացնել առանց որակյալ երաժշտություն մատուցող DJ-ի:Իսկ Հայաստանում արդյոք կա՞ն բարձրակարգ DJ-ներ,արդյոք հայ DJ-ները կարո՞ղ են հասարակությանը մատուցել բարձրորակ ակումբային երաժշտություն :Այս և այլ հարցերի շուրջ SLIM.am-ը կփորձի այսօր փակագծերը բացել DJ SMOKE-ի հետ :

Ո՞վ է դիջեյը։ Ի՞նչ ասել է դիջեյինգ:

Դիջեյն առաջին հերթին երաժիշտ է,ճաշակով,զարգացած և «տեսած» մարդ է,դիջեյը ակումբի Աստվածն է և վերջապես դիջեյն այն մարդն է,ով պատասխանատու է քո տրամադրության և լավ երաժշտության համար:Ամբողջ աշխարհում դիջեյինգն շատ լուրջ մասնագիտություն է,որին շատ լուրջ են վերաբերվում:

Ի՞նչպիսինն է այսօրվա «ակումբային հասարակությունը»

Տարիների ընթացքում ակումբասերներն ու ակումբային մասսան փոխվում է:Դեռ մի քանի տարի առաջ,երբ չկար համացանցը,երաժշտության տարածվածությունը, ավելի հետաքրքիր էին:Հիմա երիտասարդությունը գիտի ինչ է ուզում լսել և ինչու,նրանց խաբել հնարավոր չէ,իսկ ընդանրապես կան և´մոդայիկ քլաբեռներ ,և´ ոչ մոդայիկ:Մոդայիկներին այդքան էլ չեմ ընդունում,որովհետև եթե վաղը մոդա լինի «ռաբիս»-ը,ապա նրանք միանշանակ կսկսեն սիրել դա այնպես,ինչպես ենթադրենք «հիփ-հոփ»-ը:

Ձեր տրամադրությունը կարո՞ղ է ազդել մատուցվող երաժշտության վրա։

Երբ ես գնում եմ որևէ ակումբում նվագելու,այդ օրը փորձում եմ մաքսիմում չլսել վատ բաներ,չկարդալ,միայն դրական բաներով եմ զբաղվում`խաղում եմ տղայիս հետ,ով իմ դրական էներգիայի գլխավոր աղբյուրն է:Եթե լինում են ինչ-որ բաներ,որից տրամադրության անկում է լինում,փորձում եմ չտալ դա միջավայրին,աշխատում եմ տալ այն,ինչը ես պատրաստել էի:Բայց,եթե լինեմ անկեղծ,ապա հավատացած եղեք դիջեյի տրամադրությունը մոտ 50%-ով կարող է անդրադառնալ մատուցվող երաժշտության վրա:

Հայաստանյան ակումբային երաժշտությունը մեր սահմաններից դուրս գալու միտում ունի՞։

Հայ դիջեյներն այսօր շատ քիչ են գրում ակումբային երաժշտություն,կան շատ լավ տղաներ,ովքեր անում են լավ պրոյեկտներ,իսկ ինչ վերաբերվում է արտասահմանյան շուկա դուրս գալուն`գիտեք ես էլ եմ գնում տարբեր երկրներ և նվագում,բայց մնում եմ իմ ամպուլայի մեջ:Ունենք շատ դիջեյներ,ովքեր Հայաստանի սահմաններից դուրս մեծ աշխատանք են կատարում,ուղղակի դրանք չեն լուսաբանվում և շատերը անտեղյակ են մնում:

Հայ աղջկա կերպարն ու «ակումբ» ասվածը համատեղելի ե՞ն։

Ամենավիճելի թեման մեջ բերեցիք հենց հիմա:Ինձ համար համատեղելի է:Միթե հայ աղջիկը երկար շոր հագնելով, անխնամ լինելով,երեկոյան ժամը վեցից հետո այլևս տանից դուրս չգալով է որոշվում,սխալ կարծրատիպ է սա:Հիմա հայ աղջկա կերպարն այնքան է աղավաղվել,որ ասելու չէ:Երբ անում են ինչ-որ բան,ասում են.«…Ամբողջ աշխարհն է էդպես:Հարգելիներս էդ ամբողջ աշխարհն էնպիսի լավ բաներելա անում,վերցրեք լավը:
Ես իմ կնոջ հետ գնում եմ ակումբ,լսում եմ լավ երաժշտություն,հո չի ստացվում,որ իմ կինը հայ աղջիկ չի…»
Հայ հասարակության մեջ ակումբ հասկացությունը տպավորված է,ինչ -որ վատ միջավայր,որտեղ ամենուրեք անբարոյականներ են և թմրամոլներ:Ո´չ,նմանատիպ մարդիկ գնում են իրենց համապատասխան ցածր որակի,վատ երաժշտությամբ և գաղջ մթնոլորտով “դիսկոտեկներ”:

Հասարակության մեջ կա արմատացած կարծիք, որ Դիջեյը բացառապես երաժշտություն միքսող է, բայց որպես այդպիսին չի նվագում։ Կբացարտեք այդ տերմինալոգիան։

Իմ ամենաթույլ կետերից մեկը,երբ ասում են ինչ է արածդ,մի կոճակ ես սեղմում և վերջ:Այս “ռեստորանաքյաբաբային”մթնոլորտում այս ամենը աղավաղվել է:Այսօր ռեստորանի պահակին ու մատուցողին կոչում են դիջեյ միայն նրա համար,որ իր դիմաց դրված համակարգչով մի երկու երգ է միացնում:Մի երգու ֆիրմա երգ միացնելով և մի երկու գինովցած մարդու ասելով դիջեյ չես դառնա:Դիջեյն այդ 30-40 վայրկյան տևողությամբ երաժտությունն այնքան գեղեցիկ է միքսում,որ այդ համակարգչի մոտ նստած «գյադեն» նման բան անել հաստատ չի կարող:Ես ափսոսում եմ,որ իրենց էլ են դիջեյ կոչում,մեզ էլ:Ավելի լավ է եկեք փորձենք ռեստորանի «երգ միացնողին» և իսկական դիջեյին տարբերակել:

Ինչպե՞ս են ձևավորվում դիջեյների անունները: Որպես կանոն կարծես պարբերաբար փոխվում են: Ինչո՞վ է դա պայմանավորված։

Ճիշտն ասած ուրիշների փոխարեն չեմ կարող խոսել,կարող եմ ասել իմը ինչպես է ձևավորվել:Իմ անունը ձևավորվել է ակումբի ծխի ապարատից,երբ դրանք նոր էին սկսել օգտագործվել ես միշտ միացնում էի և ծուխ էի անում (ժպտում է):Մեր հնչյունային օպերատորներից մեկը ինձ միշտ տեսնելիս ասում էր.
«…Ծուխը եկավ,հեսա էլի ծուխ կանի,մեզ կքոռացնի…»

Դիջեյը կարո՞ղ է ունենալ ոճային առանձնահատկություն, որով ունկընդիրը նրան կտարբերի:

Իհարկե դիջեյը պետք է ունենա իր ոճային առանձնահատկությունը:Երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվել, յուրաքանչյուրը մի ուղղությամբ էր գնում,բայց եկավ մի պահ,որ ամեն ինչ խառնվեց:Հիմա դիջեյը և´ կոմերցիոն միջոցառումներին է նվագում, և´ հիփ-հոփ փարթիներին,և´ էլեկտրոնային փարթիներին:Այդ ժամանակ ուզում ես ասել «տղա ջան,աղջիկ ջան մի հատ կոնկրետացի ինչ ես ուզում անես նոր արա»:Իսկական դիջեյը միանշանակ պետք է ունենա իր ոճը,ես նվագում եմ հիփ-հոփ և կոմերցիոն երաժշտություն:

Եվ վերջում,ամփոփելով զրույցը` եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայիք, ապա…

Մասնագիտությամբ իրավաբան-դատափորձաքրեագետ եմ,բայց միշտ սիրել եմ երաժշտությունն ու բեմը,այդ իսկ պատճառով հիմնական մասնագիտությանս մեջ միշտ ինչ-որ բան չի ստացվել:Չգիտեմ,եթե հնարավորություն տրվեր նորից ընտրելու,ապա ես նորից կընտրեյի դիջեյինգը և այս անգամ նաև կհամատեղեյի հեռուստառեժիսուրան:

 

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում