19.09.2017
19:29
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Սոնա Շահգելդյան.Ովքեր ինձ ոչ ոճային են համարում թող նախ իրենց նայեն հայելու մեջ …

Ո՞վքեր են ոճային և ոչ ոճային … աստղային հիվանդություն և առհասարակ, ո՞վքեր են աստղերը … :Այս և այլ հարցերի շուրջ՝ այսօր SLIM.am-ը փակագծերը կբացի Սոնա Շահգելդյանի հետ:

Սոնա´, բոլորս էլ հիշում ենք 2011թվականի Ձեր հաղթանակը «Նոր Ալիք» մրցույթում,մինչ օրս Հայաստանի միակ ներկայացուցիչն եք,ով ունեցավ հաղթանակ նմանատիպ միջազգային մրցույթում Ի՞նչն է պատճառը,որ չեք փորձում ներկայացնել Հաաստանը «Եվրատեսիլ»ում,պատրաստ չե՞ք:

Ես չէ, որ պետք է որոշեմ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսի»-ում:Դրա համար կան կազմակերպիչներ,եթե հստակ իմանամ,որ ես պետք է ներկայացնեմ շ,ապա մեծ սիրով,առանց փուլեր անցնելու իհարկե կհամաձայնվեմ:

«Եվրատեսիլ»-ին մասնակցելու դեպքո՞ւմ էլ Ձեր ուժերի վրա այդքան վստահ կլինեք,ինչ «Նոր Ալիքու՞մ»:

Մրցույթներում ես միշտ եմ իմ ուժերի վրա վստահ:Կարծում եմ,ուժեղ մարդը միշտ է վստահ լինում:

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ «աստղ եք, բայց աստղայինը չի տարել»:Ի՞նչ եք կարծում,ի՞նչն է պատճառը,որ այսօր մեր շատ «աստղեր» ուղղակի տառապում են այդ աստղային հիվանդությամբ:

Երբեք չեմ ասել,որ ես աստղ եմ:Թող ներեն ինձ բոլորը բայց ինձ համար չկան աստղեր,կան լավ երգողներ,հզոր անուններ,իսկ աստղերը միայն երկնքում են:Աստղային հիվանդությամբ տառապում է այն մարդը,ով իրենից ոչինչ չի ներկայացնում:Եթե մի մարդ անընդհատ ասում է,որ ինքը բարի է,սիրում է մարդկանց,բայց երբ գալիս է պահը նույնիսկ չի լուսանկարվում իր լսարանի հետ,ուրեմն կներեք նա կեղծէ:Պետք է լինես մեծատառով և հարգանքով,ինչ դիրք էլ,որ ունենաս կյանքում:

Ձեր ոճը միշտ քննարկման կենտրոնում է,Ձեր անունը հաճախ կարելի է տեսնել այնպիսի հոդվածներում,որտեղ առանձնացնում են հայկական շոու բիզնեսի այսպես ասված ոչ ոճային աստղերին: Ինքներդ ե՞ք ընտրում նորաձևության Ձեր չափանիշները:

Ինքս գիտեմ ինչ հագնեմ,ինչն է ինձ սազում,վուլգար չեմ,չեմ կրկնօրինակում,ուրախ եմ դրա համար և գիտեմ որտեղ ինչպես ներկայանամ,իսկ ովքեր նման բաներ են ասում,խղճում եմ այդ մարդկանց:Թող նախ իրենց նայեն հայելու մեջ և հետո նոր կարծիք արտահայտեն դիմացինի մասին:
Միշտ լավից են խոսում,որպեսզի իրենց նույնպես փիառ լինի,մեզ մոտ այդպես է:Ես չեմ ընտրում զգեստներս,դրանով զբաղվող մասնագետներ կան:Զարմանում եմ արտասահմանում մի հատ շոր են “քցում վրեքը” ու երգում ոտաբոբիկ,իսկ մեզ մոտ ով չունի ձայն փորձում է գրավել հադիսաատեսին իր հագ ու կապի միջոցով:

Սոնա, Ձեր անկեղծությունը երբեմն կարող է ձեզ վնասել և´ անձնականում և´ աշխատանքում այդպես չէ՞:

Դա ինձ երբեք չի վնասել,փառք Աստծո ոմանց նման չեմ կարող մի քանի երեսանի լինել,ես այն եմ ինչ կամ և այսպես էլ մնալու եմ:Մի գուցե ինձ դրա համար էլ սիրում են:Բնույթով շատ ուժեղ մարդ եմ այդ իսկ պատճառով շատ բաներ անտեսում եմ:Անձնականում իհարկե չի խանգարում,ամուսինս սիրում է ինձ այնպիսին,ինչպիսին որ կամ:

Վերջերս ներկայացրեցիք նոր տեսահոլովակ`«Իմ հավերժություն»:Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր հավերժությունը:

Գլոբալ առումով իմ բալիկը,այլ իմաստով,եթե վերցնեմ իհարկե ամուսինս:Հավերժության մեջ շատ բաներ կան,շատ խորն է,իմաստալի բաներ կան,որ ՀԱՎԵՐժ են մնում:

Սոնա Շահգելդյան կերպարը համարվում է հայկական «շոու բիզնես» կոչվածի ամենաանկաշկանդ կերպարը,կյանքու՞մ էլ է այդպես:

Այո տարբերվող եմ,կարևորն այն է,որ կյանքում էլ եմ այդպիսին:Սխալ եմ համարում,որ կյանքում և բեմում մարդիկ տարբեր են:

Ձեր ոլորտն այնպիսին է,որ մշտապես համերգների,շրջագայությունների եք լինում:Ձեր ամուսնու արձագանքը այս ամենին ինչպե՞ս է,նրա կողմից կա՞ն սահմանված արգելքներ Ձեզ համար:

Ամուսինս շատ լուրջ ու համեստ անձնավորություն է:Միմյանց շատ սիրում ենք և հարգում:Նա գիտի,որ երգն իմն է և չեմ կարող առանց բեմի:Անգամ վերջերս միասին էինք մեկնել Մոսկվա համերգի մասնակցելու համար:

Մտածու՞մ եք երկրորդ երեխա ունենալու մասին:

Մտածում եմ,որ մի բալիկը քիչ է,բայց եթե մինչև հիմա բան չի փոխվել,ապա չի էլ փոխվի:Ունեմ բալիկ,ամուսին,երջանիկ եմ:

Եվ վերջում`ի՞նչը կարող է ստիպել Ձեզ թողնել երգարվեստը,հնարավո՞ր է նման բան:

Դա միայն կլինի այն ժամանակ,երբ այլևս ասելու ոչինչ չունենամ:Բայց դեռ ունեմ,փառք Աստծո ամեն տարի աշխատում եմ նոր ու թարմ ուժերով,եթե մինչև հիմա հաղթահարել եմ շատ դժվարություններ,ապա մնացածն էլ կհաղթահարեմ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում