25.03.2019
18:35
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Սյուզի Հովհանիսյան . Հիմնականում դերասաններն ընտրվում են ոչ թե իրենց տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի այլև լավ ծանոթի միջոցով:

Կինոաշխարհում այսօր հայտնվում են շատ դեմքեր , որոնք ընդհանրապես կապ չունեն այդ ասպարեզի հետ և ընդհակառակը շատ տաղանդավոր երիտասարդներ չեն կարող ընդհանրապես մոտք գործել այդ ասպարեզ:Այս ամենի մասին այսօր SLIM.am կզրուցի Սյուզի Հովհանիսյանի հետ:

Նայելով Ձեր անցած ճանապարհին՝ ինչպե՞ս կներկայացնեք այն, որտե՞ղ էիք եւ ո՞ւր հասաք:

Թատերական ինստիտուտից մինչև ֆիլմի պրոդյուսերական աշխատանք:

Ո՞րն է ձեր բուն մասնագիտությունը .

Ավարտել եմ թատերական ինստիտուտը,նկարահանվել եմ սերիալներում,հիմնել եմ իմ քասթինգ ստուդիան:

Մասնագիտական առումով,աշխատել եք մի շարք ֆիլմերի հետ,կնշե՞ք դրանցից մի քանիսը:

Աշխատում եմ ֆիլմերի,սերիալների հետ,նրանց տրամադրում եմ դերասաններ:Ավարտել եմ ԵԹԿՊԻ «դերասանական արվեստ»բաժինը:Отцы,Стрелок,Սուպեր մամա,Սիրո գործակից,Լրագրողներ,Բախտաբեր,Առաջնորդներ,Անկում և մի շարք այլ սերիալներ,տեսահոլովակներ ու հաղորդումներ:

«Անկում»…Պատմեք մի փոքր այս ֆիլմի մասին,որտեղ շատ մեծ դերակատարում եք ունեցել:

Ռեժիսոր Զորիկ Հովսեփյանի հետ առաջին անգամ էի համագործակցում:Անկում ֆիլմում հանդես եմ եկել որպես պրոդյուսեր և քասթինգի տնօրեն:Նկարահանումներն անցել են բավականին հետաքրքիր և արդյունավետ,քանի որ ըստ իս անձնակազմը շատ ճիշտ էր ընտրված և բոլորը շատ լավ էին կատարում իրենց աշխատանքը:Հանդիսատեսի արձագանքից հասկացանք,որ մեր ֆիլմը ստացվել է:

Գիտեմ,որ նաև դասավանդում եք:Լինելով երիտասարդ ,դժվա՞ր չէ աշխատել երիտասարդների հետ:

Պետք է խոստովանեմ,որ այդ հարցում խնդիրներ ունեցել եմ,նույնիսկ ունեցել եմ ինձանից տարիքով մեծ ուսանողներ,բայց ճիշտ մոտեցման շնորհիվ հաղթահարել եմ այդ խնդիրը:

Ներկայումս կինոյում և թատրոնում առկա գլխավոր խնդիրը ո՞րն է ,ըստ Ձեզ:

Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը դերասանների ընտրության հարցում:Մենք ունենք շատ տաղանդավոր դերասաններ,որոնք այսօր ստվերում եմ,քանի որ հիմնականում դերասաններն ընտրվում են ոչ թե իրենց տաղանդի ու պրոֆեսիոնալիզմիայլև լավ ծանոթի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր այս ոլորտի մարդ,ցանկանում եմ մասնագիտությանս մեջ հասնել մեծ բարձունքների և նկարահանվել խորիմաստ ու բովանդակալից ֆիլմերում:

Եվ զրույցը եզրափակենք Ձեր առաջիկա ծրագրերի մասին մի փոքր զրուցելով:Ի՞նչ անելիքներ,նպատակներ և չիրագործված երազանքներ ունեք:

Ես ռեալ մարդ եմ, ինձ համար չիրականացված երազանքներ չկան:Ես ինձ համար դնում եմ նպատակներ և անում եմ ամեն ինչ դրանց հասնելու համար:

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում