24.09.2018
11:15
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: «Շպռոտի հետ տարաձայնություններ չունեի, նրա հետ մոտիկ էլ չէի…» Ջուս

Ամենասկանդալայաին հայ երգչուհիներից Ջուսը՝  բացում է շատ ու շատ փակագծեր միայն մեր հետ : slim.am

Ջուս, դուք հայկական շոու բիզնեսի սկանդալային երգչուհու տիտղոսակիրն եք, բայց կարծես վերջին շրջանում այլևս չեք հայտնվում սկանդալների կենտրոնում, մի՞թե պատճառը ամուսնությունն է:

Նաև դա, բայց ասեմ, որ արտիստը պետք է միշտ փոփոխվի, դառնա ավելի հետաքրքիր և չմնա նույնը: Կարծում եմ, եթե ես լինեի նույնը այնպես, ինչպես 2008 թվականին էի, դա արդեն անհետաքրքիր կլիներ: Չնայած ասեմ սկանդալները մեկ է նորից կարող են լինել, դա կախված է իմ երգերից, տեսահոլովակներից, հարցազրույցներից:

17759658_108719149674002_1822222894011852899_n

 

Բազմիցս նշել եք, որ ամուսնացած տղամարդը «մեռած» տղամարդ է ձեզ համար: Ի՞նչը ստիպեց, որ ձեր կյանքը կապեք «մեռած» տղամարդու հետ:

Նախ նշեմ, որ «մեռած» տղամարդը ինձ համար դա խորը ամուսնացած տղամարդն է, այլ ոչ թե ամուսնացած և բաժանված: Իսկ իմ ամուսինը բաժանված էր, երբ ես նրան հանդիպեցի:

6

Դուք այն երգչուհիներից եք, ով շատ վաղուց է ինչ բեմում է, ի՞նչն է պատճառը, որ հանդես չեք գալիս մենահամերգով, ֆինանսական խնդիրնե՞ր, թե դահլիճ  «չլցնելու» վախ:

Այս տարի լրանում է իմ բեմում լինելու 30 տարին: Շատերն են հարցնում մենահամերգի մասին: Ասեմ, եթե ես ունենամ մենահամերգ, պետք է լինի դա լավագույնը`հիանալի սպեց էֆեկտներով, լույսերով և մեծ շոույով: Իսկ այս ամենը կապված է մեծ գումարների հետ: Դահլիճ լցնելու մասին չեմ մտածում, քանի որ, եթե լինի հիանալի շոու, բոլորը կցանկանան տեսնել այն:

Գլոբալ, մեծ մաշտաբի մրցանակաբաշխություններին ներկա չեք լինում: Ինչպե՞ս կբացատրեք դա, Հայաստանում նույնպես գործու՞մ է «շոուբիզնեսի մաֆիան», թե պարզապես նման միջավայրերում չկա Ջուսի պահանջարկը:

Այստեղ գործում է ԽԾԲ-ի օրենքը: Ինչքան էլ լինես պահանջված և տաղանդավոր, եթե չունես մոտիկ մարդ կոնկրետ մրցանակաբաշխության մեջ, ապա կլինես անտեսված: Դա կարող եք նկատել, որ հայկական մեծ մրցանակաբաշխություններին մրցանակ ստանում են այդքան էլ ոչ պահանջված և ճանաչված արտիստներ: Դա հենց այդ ԽԾԲ-ն է:Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այն բլոգերներին, ովքեր նկատում են իմ գործունեությունը և մրցանակներ տալիս հենց իմ աշխատանքի համար, տեսնում են թե ինչքան է սիրում ինձ ժողովուրդը:

 

qqq

Մայրանալու ցանկությունը ինչու՞ չի դառնում իրականություն:

Քանի որ ես և ամուսինս զբաղված ենք տան հարցերով, այդ իսկ պատճառով այս հաճելի հարցը հետաձգվում է, բայց այս տարի այն կիրականացվի:

Լինելով խենթ, համարձակ, անկանխատեսելի մարդ, այնուամենայնիվ կա՞ մի բան, որը երբեք չեք անի:

Շատ բան կա, որը չեմ անի. մերկ չեմ նկարվի, վուլգար չեմ հագնվի, տգեղ չեմ խոսի և այլն:Չնայած, որ անկանխատեսելի եմ, դրա հետ մեկտեղ ես ունեմ այն սահմանները, որը երբեք չեմ անցնի: Ամեն ինչ պետք է համով լինի:

Կիսամերկ կերպարներով հաճախ եք հանդես եկել, ինչպի՞սի պայմանների առկայության դեպքում Ջուսը ամբողջովին կմերկանա տեսախցիկների առջև: Բավարար պայմանի դեպքում, հաշվի կառնե՞ք Ձեր ամուսնու կարծիքը:

Միանշանակ, ես ամեն ինչ քննարկում եմ ամուսնուս հետ: Բայց ինչպես արդեն ասացի մերկ երբեք չեմ նկարվի, որովհետև կարծում եմ կինը պետք է ունենա գաղտնիք և միշտ մնա հետաքրքիր:

17759658_108719149674002_1822222894011852899_n

 

Արվեստում ծայրահեղական եք , կատարել եք երգեր punk ոճից մինչև մեր հայրենիքին(Հայաստան) վերաբերող երգեր, ի՞նչ նոր ծայրահեղությունների է ընդունակ Ջուսը:

Ասեմ, որ ես անկախատեսելի եմ նաև ինձ համար: Սիրում եմ ներկայանալ տարբեր ոճերում և միշտ նորովի: Հանդիսատեսը ինձանից սպասում է հենց դա, իսկ ես այդ վիճակը միշտ ապահովում եմ:

1

Տարաձայնություններ ունեիք Արմինկայի, Շպռոտի և ևս մի քանիսի հետ, որոնք ժամանակին ձեզ «մոտ» մարդիկ էին: Ինչպի՞սի հարաբերությունների մեջ եք հիմա նրանց հետ:

Շպռոտի հետ տարաձայնություններ չունեի, նրա հետ մոտիկ էլ չէի:Մենք ուղղակի ծանոթ էինք որպես գործընկերներ: Ասեմ ես չար մարդ չեմ, ամեն ինչ մոռացա: Հիմա այն մարդիկ ում հետ վիճվել էի ինձ համար ուղղակի կոլեգաներ են:

7

Եվ վերջում. Արդեն հայտնվել են backstage կադրեր Ձեր և Dj Blackey-ի նոր տեսահոլովակից: Ինչպե՞ս ծագեց տեսահոլովակը նկարահանելու գաղափարը, ու՞մն էր առաջարկը, ե՞րբ ամբողջական տարբերակը կներկայացնեք հանրությանը:

Այո վերջապես ես կներկայացնեմ իմ և Dj Blackey-ի նոր աշխատանքը: Երգի հեղինակը հենց Dj Blackey-ն է, իսկ խոսքերինը`Էդգար Խաչատրյանը: Երգը կոչվում է “Crazy Freedom”:Տեսահոլովակի ռեժիսորը Սևակ Սողոմոնյանն է:Պրեմիերան կլնի գարնան ըմթացքում: Երգը շատ ակտիվ է և ունի հետաքրքիր սցենար: Մի խոսքով սպասեք նոր խենթության:

ddd-6

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում