18.11.2018
10:06
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Հայ հայտնիները Եվրատեսիլի այս տարվա մեր մրցութային երգի մասին:

slim.am-ը  այսօր փորձեց կարծիքներ քաղել հայ որոշ հայտնիներից այս տարվա Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ՝ Արծվիկ Մինասյանի կողմից ներկայացվող՝ Fly With Me երգի վերաբերյալ:Քանի որ ,տարաբնույթ կարծիքներ հնչեցին այս տարվա երգի մասին , ապա շատերին կհետաքրքրի՝թե ինչ կարծիքներ ունեն հենց երգարվեստին ավելի մոտ կանգնած արիստները:

1

Լիաննա Տեր-Մինասյան.
-Անկեղծ ասած, այս մրցույթին շատ ուշադիր հետևում էի Հայաստանի մասնակցության առաջին տարիներին։ Անդրե, Հայկո, Սիրուշո, Ինգա, Անուշ Արշակյաններ:Այդ Եվրատեսիլյան մրցույթների մեր մասնակիցների կատարումներն են ցայսօր ուղեղումս տպավորված։ Դրանից հետո այդքան էլ հետևողական չեմ եղել, թեև Արամ MP3-ի երգն ու շոուն էլ իմ ուշադրությունից դուրս չմնաց։
Այժմ Եվրատեսիլն ինձ համար ուղղակի մրցույթ է, որտեղ երգից բացի հաշվի են առնվում բազում այլ գործոններ։ Այսօր եվրոպացի հանդիսատեսին ու ժուրիյին չգիտես ինչը կարող է գրավել, ինչ չափորոշիչներով կարող է ճանաչվել հաղթողը, այդ պատճառով դժվար է մի փոքր ասել ինչ արձագանք կունենա հայաստանյան ներկայացուցչի երգը։
Ցանկությունս այն է, որ հաջողությունը մեր մասնակցին ժպտա, և նա պատվով ներկայացնի Հայաստանը։ Կցանկանամ, որ գոնե մեր ավանդական 8-րդ տեղը Եվրատեսիլում նա կարողանա ապահովել:

1

Սոնե Սիլվեր.
-Ասեմ, որ Արծվիկի ձայնային տվյալները շատ հավանում եմ, շատ գրագետ երգչուհի է, բայց կցանկանայի որպեսզի երգի մեջ ձայնային տվյալներն ու ձայնի հզորությունը ավելի երևար: Ամեն դեպքում շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել երգի և տեսահոլովակի ստեղծման գործընթացին: Հաջողություն եմ մաղթում: Մենք պետք է Արծվիկին քննադատելու փոխարեն ուժ տանք, փոխանցենք մեր դրական լիցքերը ողջ թիմին, որպեսզի Արծվիկը կարողանա փայլուն ներկայացնի իրեն և Հայաստանը:

1

Անահիտ Շահբազյան.
-Բացարձակ տեղյակ չեմ ինչ պայմաններում , որ երգերից հրաժարվելով են ընտրել այս երգը: Շատ սիրում եմ Արծվիկին, նրան հաջողություն եմ մաղթում: Երգը ունի յուրահատուկ հարմոնիա`ոչ հայկական մոտիվներով: Միգուցե Եվրատեսիլին հենց այսպիսի երգեր են հարկավոր: Տեսահոլովակն էլ ճաշակով է և երգին համահունչ:

1

Աննա Խաչատրյան.
-Բավականին անսպասելի լուծում են գտել, բայց կարծում եմ հետաքրքիր և ոչ ստանդարտ:Արծվիկին շատ սիրում եմ, շատ լավ երգչուհի է:Վստահ եմ լավ կներկայացնի Հայաստանը: Հաջողություն եմ մաղթում նրան:

1

Ռոզա Ֆիլբերգ.
-Մեր ներկայացուցչի երգի և տեսահոլովակի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն անել չեմ ցանկանում: Կարող եմ նրան մրցույթում միայն հաջողություն մաղթել:

1

Վլադիմիր Պողոսյան.
-Տեսահոլովակը հետաքրքիր էր և գունավոր: Երգը անկեղծ ասած մեկ անգամ եմ լսել: Հավանել եմ , թե ոչ դա արդեն կարևոր չէ, կարևորը հիմա բոլորս աջակցենք Արծվիկին: Շատ մեծ է մրցակցությունն ու դժվար է երկիր ներկայացնելը: Ճաշակին ընկեր չկա, միգուցե շատ սիրվի և լավ հորիզոնական զբաղեցնենք: Այնուամենայնիվ պետք է այդպես մտածենք և սատարենք մեր Արծվիկին:

1

Ջուս.
-Արծվիկը լավ երգչուհի է:Դժգոհություններս ցանկանում եմ հայտնել երաժշտության հեղինակին, գործիքավորողին, ինչպես նաև տեսահոլովակի ռեժիսորին: Նեղ մասնագիտական առումով չկա երգի և մեղեդու հասկացություն, երգի ձև(տուն, կրկներգ) :Անըմբռնելի են երգի սկիզբն ու ավարտը: Երգը խտացված մի կյանք է,այդ մի քանի րոպեների ընթացքում ունկնդիրը պետք է վերապրի ստեղծագործության իմաստն ու զգացմունքները: Ինչ վերաբերվում է տեսահոլովակին ապա կասեմ, որ չկա մտքի թռիչք, սահմանափակ կրկնություն է:Պարի, հագուստի, շարժ ու ձևի առումով անհասկանալի էր , թե բեմադրողը ինչ ցանկություն ուներ և ինչ գաղափար էր հետապնդում ներկայացնել և հասցնել հանդիսատեսի հոգուն և մտքին: Գործիքավորման վերաբերյալ կասեմ, որ այն չուներ իր մեջ դինամիկա, թմրեցնող էր և քնեցնող:
Ինչևէ մեր ներկայացուցչին հաջողություն եմ մաղթում:

Հարցազրույցը վարեց Լուիզա Բադալյանը:

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում