16.09.2017
22:15
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Արշակ Բեռնեցյան.Հայաստանն ու Ղարաբաղը կշենացնե լավ ու ճաշակով երգ լսացնելը ժողովրդիս:

 

Շատ ստեղծագործ արվեստագետներ այսօր գտնվում են հայրենիքի սահմաններից դուրս, բայց այդ փաստը չի խոչընդոտում նրանց աշխատել հայրենիքի համար և ժամանակ առ ժամանակ վերադառնալ տուն:

SLIM.am-ը այս հարցերի շուրջ փակագծերը կբացի Մոսկվայում բնակվող սիրված երգիչ Արշակ Բեռնեցյանի հետ:

Ըստ Ձեզ`Հայաստանյան շուկայում առանձնանալը ձեռնտու՞ է:

Այո …

Արտերկրում մնալու շատ հնարավորություններ եք ունեցել, երբեմն այստեղից «փախչում եք», բայց երկար չեք դիմանում դրսում, էլի հետ եք գալիս: Ի՞նչն է ստիպում գնալ և ի՞նչը` կրկին վերադառնալ:

Գնալը ստիպում է աշխատանքս, որ 2001թվականին սկիզբ առավ Մոսկվայում,իսկ հետ գալը`առանց մեր հող ու ջրի ապրել չկարողանալը:

Կա՞ մի մասնագիտական երազանք, որը դեռ չի կատարվել ու Դուք ուզում եք հասնել դրան` Ձեր կարիերան հաջողված համարելու համար:

Այո,գործիքավորող դառնալու երազանքս,որը չստացվեց ինձ մոտ:

Ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է մուսա ունենալը: Ո՞վ կամ ի՞նչը կարող է մուսա դառնալ Ձեզ համար:

Մուսան շատ կարևոր բան է,դա կարող ես ստանալ լավ երգ լսելուց,լավ երաժշտից,հող ու ջրից,հայրենիքից,սիրուց:

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիք:

<<Հայաստանն ու Ղարաբաղը կշենացնե լավ ու ճաշակով երգ լսացնելը ժողովրդիս>>…

Մասնագիտական ամենակարևոր նպատակը…

Ավելի հմտանալ երգարվեստի մեջ:

Ձեր կյանքում ամենահիշարժան հանդիպումը…

Հանդիպում իմ ապագա կնոջ հետ:

Նշեք այն համագործակցությունը, որը ձեր աշխատանքում դեբյուտային եղավ:

«Մամա միյա» երգը Լալի երգչուհու հետ:

Մի փոքր խոսենք ապագա պլաններից. ի՞նչ նոր մտքեր և նոր առաջարկներ կան։

Նոր երգերով ու նոր տեսահոլովակներով ուրախացնել իմ լսողներին:

Եվ վերջում` որպես կայացած մարդ, ըստ Ձեզ ի՞նչը կարող է օգնել մարդուն իր հաստատուն տեղը գտնելու և առաջ գնալու համար:

Աշխատասիրությունն ու ժամանակի հետ քայլելը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում