17.09.2017
01:03
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Անուշ Պետրոսյան. Ես չեմ սպասում բոլորը ինձ սիրեն.Մայքլ Ջեքսոնին էլ էին քննադատում:

Շատերը ատում են «ռաբիս» երաժշտությունը, շատերը ապրում են «ռաբիս»-ով, բայց փաստ է , որ «ռաբիսը» հայ իրականության մեջ ամենապոպուլյար երաժշտությունն է : SLIM.am-ը այս անգամ փակագծերը կբացի «ռաբիսի թագուհի» տիտղոսին արժանացած Անուշ Պետրոսյանի հետ:

«Ռաբիս» երաժշտությունը շատերը համարում են ցածրորակ և ոչ հայեցի :Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ հենց այս ոճում:

Ռաբիս երաժշտությունն երբեք չի համարվի ու համարվել ցածրորակ,խնջույքներում` բարձր խավը չի պարում Կոմիտասի երգերի ներքո:Բոլորս էլ գիտենք այս ժանրը միշտ լսել են ու լսելու են,կապ չունի քննադատողները միևնույն է մի բան կգտնեն խոսելու:

Այն,որ Ձեր տեսահոլովակները ունենում են միլլիոնավոր դիտումներ,մի՞թե նման ցուցանիշով,նման բազմաքանակ լսարան ունեցող երգչուհին ի զորու չէ հանդես գալ մենահամերգով:Կա՞ նման մտադրություն առաջիկայում:

Ես մենահամերգներ տվել եմ դեռևս 18 տարեկանում`Վոլգոգրադում,Էլիստայում և այլ վայրեր,երգել եմ էստրադային երգեր և ավարտել եմ ջազ բաժինը:Աշխատել եմ երգի պետականում որպես մեներգչուհի:Ես չեմ էլ ձգտել մտնել այսպես կոչված շոուբիզնես:Բայց հիմա ամուսինս պնդում է,որ լինեմ և չթուլացնեմ դիրքերս:

Հայ շատ մշակութային գործիչներ քարկոծում են «ռաբիս» երաժշտությունը,                                      դա խանգարու՞մ է   Ձեզ :

Ամենևին:Ես փաստերով եմ խոսում,մեր ազգը շատ է սիրում մեկին ցած բերել,երբ տեսնում է,որ մեկը բարձրանում է:Ինձ չի խանգարում թող խոսեն:

Հաճախ գտնվում են նմանություններ հայկական «ռաբիս»-ի և «ադրբեջանական կլկլոցներ»-ի միջև:Չե՞ք կոմպլեքսավորվում դրանից:

Իմ երգերը,եթե Դուք լսել եք ամենն թարմեցրած տարբերակով ներկայացված է հանրությանը:Այն ժամանակ չէր քննադատվում,որովհետև երգողը աղջիկ է:Երգել եմ Շավոյի,Փոլի,երգերը 80-ական թվականների,մի՞թե այդ երգերը կլկլոց են:

Ժամանակին «Ռաբիսի թագուհու»տիտղոսը պատկանում էր երգչուհի Նանային ,իսկ վերջերս այն բաժին է հասել Ձեզ: Ինչքանո՞վ է առօրյայում համապատասխանում այդ տիտղոսը Ձեզ:

Ես երբեք չեմ վազել տիտղոսների հետևից:Երևի ժողովուրդն է կնքել այդ անունը ինձ:Միայն Հաաստանի հայությունն այսպիսի բաներ կհորինի:

 

Երբևիցե բարձրաձայն և առճակատ հակակրանքի ականատես եղել՞ եք այդ ոճը չնդունուղների կողմից:Եթե այո,ապա ի՞նչ են ասել Ձեզ,եթե գաղտնիք չէ:

Ոչ նման բան չի եղել:Պարզ է հետևից խոսացողներ շատ կլինեն,ես չեմ սպաաում բոլորը ինձ սիրեն.Մայքլ Ջեքսոնին էլ էին քննադատում:

Ի՞նչ այլ ոճում մի օր կարող ենք տեսնել Ձեզ , թե՞ միայն «ռաբիս» ոճն է Ձեզ հոգեհարազատ: Երաժշտական այլ ոճ ընտրելը այսօր ֆինանսներ չի՞ ապահովում:

Երգեր կան բոլոր լեզուներով,որ ես երգել եմ:Հանրությունը տեսել է,ապագայում էլ կլինեն ուրիշ ոճերում:

Շատ էստրադային աստղեր այսօր երգում են հարսանեկան երգեր,որպեսզի գումար վաստակե՞ն , թե՞ դա որոշների հոգուց է բխում`Ձեր կարծիքը :

Ես չեմ երգում ոչ հարսանեկան երգեր,ոչ էլ հարսանիքներում:Շատ մեծահարուստների առաջարկները ես մերժում եմ,ում բոլորը շատ լավ գիտեն:

Շատ «երգչուհիներ» այսօր շեշտը դնում են,ոչ թե վոկալային տվյալների վրա , այլ մարմնի բարեմասնությունները ցուցադելու վրա: Ի՞նչ եք կարծում, այսօր երգչուհի բառի իմաստը չի՞ կորցրել իր ձևը:

Ոչ ոքի չեմ քննադատում,իրավունք էլ չունեմ:Ամեն մեկն ինքն է որոշում ինչպես ներկայանալ հանրությանն:

Եվ վերջում`շարունակեք միտքս.
«Չեմ լռի միայն…»

Չեմ լռի,երբ վիրավորեն ինձ,իմ անձը,իմ ընտանիքը,այն ինչն ինձ համար սրբություն է:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում