16.09.2017
21:01
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Անկա Սարիբեկյան . Ես այն մարդկանցից եմ,ով անգամ իր կոմպլեքսների մասին կարող է բարձրաձայնել:

Երբ Ալեքսանդր Պոպովը աշխարհին «նվիրեց» ռադիոն , ոչ ոք չէր էլ պատկերացնում այդ ժամանակ , որ ռադիոն դառնալու է մարդկության անբաժանելի մասնիկներից մեկը: Անկա Սարիբեկյանը նույնպես չի պատկերացնում իր կյանքն առանց ռադիոյի: SLIM.am-ը այս և այլ շատ հարցերի փակագծեր կբացի հենց ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի հետ:

Ե՞րբ և ինչպե՞ս հայտնվեցիք ռադիոաշխարհում:

Դեռ դպրոցական էի,որ հայտնվեցի ռադիոյում ու հիվանդացա այս անբուժելի հիվանդությամբ,որի անունն է ռադիn:

Երբևէ հեռուստատեսությունում հայտնվելու փորձեր արե՞լ եք:

Անկեղծ ասած TV-ն ինձ այդքան էլ չի գրավում:Փորձեր եղել են,բայց ընդամենը փորձեր:Դա շատերի նման ինձ համար երազանք չէ,իմ աշխարհը ռադիոն է,ես սիրում եմ լինել հայտնի,բայց անհայտ:

 

Այսօր,երբ համացանցը գրավել է ողջ աշխարհը մի՞թե ռադիոն չի զիջել իր դիրքերը:

Համացանցը խթանիչ ուժ հանդիսացավ,քանի որ ունկնդիրը կարողանում է ունկնդրել նաև օնլայն տարբերակով:Ռադիոն իր դիրքերը չի զիջի ,չմոռանանք,երբ գալիս էր TV-ն նույնը ասում էին թատրոնի մասին,բայց նորին մեծություն թատրոնը եղել է,կա ու կլինի:

Ռադիո հաղորդավարուհի լինելը ի՞նչ չափով է Ձեզ տվել ճանաչում հանրության շրջանում:

Հենց ռադիոն է,որ ինձ տվեց ճանաչում և լսարան ինքնաարտահայտվելու,պրոեկտներ իրականացնելու և շատերի համար այդքան բաղձալի հայտնիություն:Չնայած ես չեմ ձգտել հայտնի լինել,ինձ համար միշտ կարևոր է եղել եթեր մտնել ասելիքով,իսկ հայտնի այսօր կարող են ամեն վայրկյան դառնալ,ուղղակի նայած ինչպես և որքան կտևի այն:

Ունե՞ք ոգեշնչման աղբյուր, որն օգնում է Ձեզ առաջ գնալ այս ասպարեզում:

Ոգեշնչվում եմ հենց մեր թիմից,ովքեր ամեն վայրկյան ինձ հետ են իրենց խորհուրդներով ու ամեն վայրկյան ու ամեն կերպ ինձ թև են տալիս,ոգեշնչվում եմ իմ ունկնդիրներից,ոգեշնչվում եմ մեր զինվորների մայրերից:Ամեն վայրկյան կարելի է ոգեշնչման աղբյուր գտնել,ուղղակի տեսնել է պետք:

Արտաքինի հետ կապված Ձեզ համար երբևէ կոմպլեքս ստեղծե՞լ եք։

Ես այն մարդկանցից եմ,ով անգամ իր կոմպլեքսների մասին կարող է բարձրաձայնել:Ճիշտ է երբեմն չհասկացող մարդիկ խեթ հայացքներ են ուղղում,բայց ես այդպիսին եմ`դիպուկ և ուղիղ,որը շատերին այդքան էլ հաճելի չէ:

 

Ներդաշնա՞կ եք հասարակության, արտաքին աշխարհի հետ, թե՞ ապրում եք Ձեր աշխարհում։

Եթե մարդն ինքն իր հետ խաղաղ է ապա աշխարհի հետ էլ խաղաղ կլինի:Ցավոք այսօր հաճախ ես հանդիպում եմ մարդկանց,ովքեր առանց առիթի անգամ նեգատիվ կարող են լինել,բայց ես ժպտում եմ ու անցնում և միշտ հիշում եմ Մայր Թերեզայի խոսքերը.
«…Այսօր աշխարհը ավելի բարության պակաս ունի,քան հացի…»

Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք արվեստագետին` իր լսարանին հետաքրքիր լինելու համար։

Ես ընդամենը ռադիոհաղորդավար եմ և գուցե արվեստասեր,բայց հետաքրքիր պետք է միշտ լինել անկախ մասնագիտությունից:Բայց,որպես ռադիոհաղորդավար իհարկե չպետք է մոռանալ հաղորդման դինամիկան պահպանելու,միշտ նորովի ներկայանալու և յուրաքանչյուր նորություն առաջինը ներկայացնելու մասին:Այս ամենի հետ նաև չմոռանանք ունկնդրին հարգելու և անկեղծ լինելու մասին,սրանք կարևոր կետեր են:

Կա՞ ուրիշ ոլորտ, որտեղ կցանկանաք հանդես գալ:

Ես միշտ երազել եմ օծանելիքի արտադրությամբ զբաղվել,ցավոք դա դեռ երազանք է:

 

Եվ վերջում`այսօր ապրում եք այնպես, որ վաղը …

Այսօր ապրում եմ այնպես,որ ինձ շրջապատող մարդիկ անունս տալուց երբեք չամաչեն ու միշտ ասեն մեր Անկան է,ինչպես մինչ այժմ եղել է:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում