15.09.2017
11:36
Երևան

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Անիտա Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Պլանետ 2017» գեղեցկության մրցույթին:

SLIM.am-ը այսօր կփորձի փակագծերը բացել Հայ գեղեցկուհիներից ևս մեկի հետ վերջինս Հայաստանը կներկայացնի «Միսս Պլանետ 2017» գեղեցկության մրցույթին: Անիտա Հարությունյան

«Միսս Պլանետ 2017» ի՞նչ սպասելիքներ ունեք այս մրցույթից,որտեղ ներկայացնելու եք Հայաստանը:

Շատ հպարտ եմ,որ հենց ես եմ ներկայացնելու իմ երկիրը:Սպասելիքներս շատ մեծ են,գիտակցում եմ պատասխանատվությունը և ոչ մի արգելքի առաջ չեմ կանգնելու:

Ձեր մոդելային կարիերան կայացրել եք Ռուսաստանում,ի՞նչ տարբերություններ կան հայկական և ռուսական մոդելային ասպարեզում:

Տարբերությունը թերևս միայն հայրենական ջերմության զգացողությունն է:

Այսօր ամեն երկրորդը,ով ունենում է մի քանի պրոֆեսիոնալ նկարներ իրեն համարում է մոդել: Ինչպիսի՞ չափանիշներ ունեցող անձն է մոդել ըստ Ձեզ:

Մոդելներին ընտրում են պրոֆեսիոնալները,ովքեր իրենց գործում գիտակներ են:Ինձ ես չեմ հռչակել մոդել, այլ ընտրել են ինձ և տարվել է ու տարվում են մեծ աշխատանքներ մինչ օրս:

Փոխե՞լ է Ձեզ արդյոք մոդելի կարիերան:

Ոչինչ չի կարող փոխել ինձ,ես ես եմ,շատ դժվարությունների միջով եմ անցել ու կարծում եմ շատ բաներ արդեն իսկ սովորել եմ կյանքից:

Հետաքրքիր է արդյո՞ք միշտ եք երազել մոդել դառնալու մասին:

Այո,երազել եմ և մոդելային կյանք ունենալու,և դերասանի կարիերայի մասին:

Հետևո՞ւմ եք արդյոք որևէ դիետայի:

Իհարկե հետևում եմ,բայց ոչ շատ հիվանդագին:

Աշխատանքից դուրս օգտագործո՞ւմ եք կոսմետիկ միջոցներ:

Օգտագործում եմ,բայց չափի մեջ:

Երջանկության Ձեր թալիսմանը:

Իմ թալիսմանը տատիկիցս ինձ հասած փոքրիկ խաչն է,որը ես միշտ կրում եմ:

Ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում:

Գունավոր,որովետև ծանր ճանապարհով եմ անցել,կարծում եմ իրավումնք ունեմ լավ ու երանելի կյանք ցանկանալ:

Եվ վերջում`ինչպիսի՞ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին, և ինչպիսի ընտանիք կուզենաք ունենալ: Ով կարող է լինել Ձեր ասպետը:

Կցանկանամ ունենալ ամուր հիմքերի վրա դրված ընտանիք և ընտանիքին նվիրված ու կայացած տղամարդ,լավ ամուսին ու երեխաներիս համար լավ հայր:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում