booked.net
12.11.2019
00:30

«ԲՈԼՈԼԱ լուրեր» Նարինե Ոսկանյանի նոր հումորային հաղորդաշարը . (տեսանյութ)

Այսօր SLIM production-ի Youtube-ի պաշտոնական էջում 20:00-ին եթեր դրվեց սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանի մասնակցությամբ նոր հումորային հաղորդաշարը ՝ «ԲՈԼՈԼԱ լուրեր» վերնագրով: Օրեր առաջ այս առումով մենք ունեցել էինք հարցազրույց Նարինե Ոսկանյանի հետ : Դերասանուհին մեր հարցին ի պատասխան մասնաորապես ասել էր .

«Պրոեկտը հումորային է լինելու քաղաքականություն և առհասարակ աշխարհի լուրերը մեր մեկնաբանությամբ իհարկե մի միայն հումորով համեմված:

Շատ մեծ ակնկալիքներ ունենք, իհարկե առաջին հերթին հանդիսատեսի սիրուն , հարգանքին և հավանության արժանանալը : Ես չեմ կասկածում , որ հենց այդպես էլ լինելու է:»

Մեր հարցերին նաև պատասխանեց նախագծի պրոդյուսր և SLIM production-ի հիմնադիր Սպարտակ Հարությունյանը.

«Պրոեկտի գաղափարը ծնվեց մոտ 4-5 ամիս առաջ, անկեղծ պիտի խոստովանեմ , որ հենց սկզբից արդեն որոշել էի պրոեկտը պետք է վարի մեր բոլորի կողմից սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը : Մնում էր Նարինեի հետ համաձայնության գալ և կյանքի կոչել պրոեկտը: Չնայած նրան , որ Նարինեն իմ շատ լավ ընկերն է , այնուամենայնիվ մտավախություն կար , որ կարող է և համաձայնության չգաինք , բայց փառք աստծո ամեն ինչ նորմալ ընթացավ:Հաղորդաշարը կոչվում է «Բոլոլա լուրեր» և առաջին թողարկումը կլինի արդեն այսօր ժամը 20:00 SLIM production-ի youtube-ի պաշտոնական էջում»:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում