booked.net
04.08.2020
16:11

Թաթա Սիմոնյանի հուզիչ ցավակցական խոսքը Բոկային . «Ննջիր խաղաղությամբ հրաշալի մարդ և անկրկնելի երգիչ»

Երգիչ երգահան Թաթա Սիմոնյանը գրում է .

«Ես շնորհակալ եմ Ձեզ` սիրելի վարպետ, իմ երիտասարդության օրերի անմոռանալի պահերի համար, որ ինձ պարգևել եք Դուք Ձեր հրաշալի երգերով:

Վստահ կարող եմ ասել, որ մենք կորցրեցինք մի անփոխարինելի գույն հայ երաժշտության ներկապնակից:
Խորին ցավակցությունս եմ հայտնում Բորիս Դավիդյանի ( Բոկա ) ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և ամբողջ երաժշտասեր հայ և ոչ միայն հայ հասարակությանը:

Ննջիր խաղաղությամբ հրաշալի մարդ և անկրկնելի երգիչ:»

Հիշեցնենք մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը (Բոկան):

Բորիս Դավիդյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 28-ին՝ Բաքու քաղաքում։
Նա վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել է մանդոլին։

Բորիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։

1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում