booked.net
02.03.2021
14:31

Մեր Հայրենակից Րաֆֆի Արտոն շշմեցրել է իր ելույթով Ֆրանսիայի «Ձայնը» նախագծում . (տեսանյութ)

«Blog Life»-ը գրում է: Մեր տաղանդավոր հայրենակիցները անընդհատ շարունակում են իրենց փայլուն կատարումներով ապշեցնել աշխարհահռչակ երաժիշտների եւ երգիչների։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում ֆրանսահայ երգիչ Րաֆֆի Արտոյին, ով մեր հայրենակիցն է, ու իր բնատուր տաղանդով զարդարել է աշխարհահռչակ շատ բեմեր։

Րաֆֆիի տաղանդով հիացած է նաեւ Քեթի Ուեսթմորլենդը՝ Էլվիսի վոկալիստը, ով իր երախտագիտությունն է հայտնել Րաֆֆիին այն բանի համար, որ այդպես նվիրված է երաժշտությանը՝ հատկապես ռոք-ն-ռոլին։ «Ես այնքան ուրախ եմ, որ ծանոթացել եմ քեզ հետ, Րաֆֆի։ Երբ դու նվագում ես, շատ հիշողություններ պարուրում են ինձ։

Գիտես, շատ ավելի լավ կլիներ այցելեինք ԱՄՆ-ի Կոնգրես, որ դու քո երաժշտությամբ ստիպեիր այդ «կոստյումով հիմարներին» պարել եւ նաև մոռանալ իրար նկատմամբ ունեցած ատելությունը եւ բարի ու օգտակար գործ անեին իրենց երկրի համար։

Իսկ ինչ վերաբերում է քո կատարման տեխնիկային, ապա դա մի հրաշք է պարզապես, որ դու ինքնուս ես, ով ուղարկված է Երկիր մոլորակը ոգեշնչելու նպատակով։ Հուսամ, որ ես մինչ այդ ողջ կլինեմ եւ կասեմ. «Աշխարհ, տեսնում ես, որ ասում էի։ Նա հենց այդ նույն տղան է։ Ես գիտեի, որ նա սուպերաստղ է լինելու»։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում