booked.net
06.04.2020
12:37

Քննարկվում է «Եվրատեսիլ 2020»-ը անցկացնել առանց հանդիսականների

Քննարկվում է «Եվրատեսիլ 2020»-ը անցկացնել առանց հանդիսականների:

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը լուսաբանող պաշտոնական կայքը տեղեկացնում է , որ կորոնավիրուսի տարածման պատճառով քննարկվում է «Եվրատեսիլ 2020»-ը անցկացնել առանց հանդիսատեսի:

Այս որոշումը չի բացառել նաև հոլանդական Ռոտերդամ քաղաքի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը: Աբութալեբը նույնիսք կարծում է , որ մրցույթը կարող է ընդհանրապես չեղարկվել , բայց այդ մասին որոշում կկայացվի մինչև ապրիլի 6-ը:

Հիշեցնենք , որ կորոնավիրուսի պատճառով Նիդերլանդներում ընդհատվել են կրթական համալիրների դասերը , արգելվել են բոլոր միջոցառումները:

Այս տարի «Եվրատեսիլ 2020»-ը Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը: «Եվրատեսիլ 2020»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում