booked.net
28.09.2020
19:07

Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի անունների կողքին . (տեսանյութ)

LP Entertainment ընկերությունը պայմանագիր է կնքել Լաս Վեգասի «Փառքի ծառուղու» հետ և պատմության մեջ առաջին անգամ Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի, Դեն Մարտինի և այլ աշխարհահռչակ դեմքերի կողքին կհայտնվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը: Այս մասին տեղեկացնում է LP Entertainment ընկերության տնօրինությունը .

«Եվ այսպես պատմության մեջ առաջին անգամ Լաս Վեգասի Փառքի ծառուղիում Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի, Դեն Մարտինի և այլ աշխարհահռչակ դեմքերի կողքին կհայտնվի հայ անուն-ազգանուն:

ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը կբացվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղիում :»-ասվում է հայտարարության մեջ:

Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի անունների կողքին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում