booked.net
25.11.2020
18:28

Այսօր հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Սերժ Թանկյան ծնվել է 1967 թ.-ի օգոստոսի 21-ին Բեյրութում, (Լիբանան): Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ է։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ SOAD-ի կազմում արժանացել է Գրեմմի մրցանակի։ Առ այսօր ձայնագրել է հինգ ալբոմ SOAD-ի հետ և հինգ սոլո-ալբոմ, ինչպես նաև Elect the Dead սիմֆոնիան։

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս шնшրդшրությունն ու դшժшնությունը դшտшպшրտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղшս պшնությունը։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։ 2011 թվականին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպա։

2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1:

Երաժշտություն է գրել հայկական հեղափոխության մասին I Am Not Alone 2019 թ․ վավերագրական ֆիլմի համար։

Բրիտանական «Թայմս» թերթի համար վերցված հարցազրույցներից մեկում Սերժը խոստովանել է, որ ֆիլմերի իր սիրելի ժանրը սшրսшփն է, իսկ իր ամենասիրելի ֆիլմը, որը իր կարծիքով բոլոր ժամանակների լավագույն սարսափ ֆիլմն է, «Օմեն»-ն է:

Սերժ Թանկյանը բուսակեր է: PETA-ի հետ հարցազրույցներից մեկում նա ասաց, որ իր ապրելակերպի փոփոխումը կապված է «շրջագայությունների ժամանակ կերած անորակ սննդի հետ», նա նաև նշեց, որ դա ինչ-որ տեղ «բնազդային բնույթ» էր կրում: Բացի դրանից, նա նաև մայր հողի նկատմամբ հարգանքի անհրաժեշտություն է զգում[6]: 2009 թվականի հուլիսին Թանկյանը խնդրագիր ստորագրեց KFC-ի սպшնդшնոցներում հավերին մորթելու եղանակների դեմ:

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։ Ունեն մեկ որդի։ Բնակվում են Նոր Զելանդիայում։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում