booked.net
16.04.2021
18:34

Սերժ Թանկյանը հրապարակել է «Electric Yerevan» երգի տեսահոլովակը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:

Տեսահոլովակում ներկայացված են կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից, 2013 թվականի նախագահական ընտրությունների շուրջ ծավալված իրադարձություններից, 2015-ի «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած բn ղnքի шկցիшներից, ինչպես նաև 2018 թվականի թավշյա հեղшփnխnւթյnւնից:

«Այն [խմբ. – երգը] գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բn ղnքի ցnւյցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում էր արել Թանկյանը:

«Հայաստանը և Արցախն ունեն հանուն արդարության և ժողովրդավարության իրականացված բn ղnքի շարժումների հարուստ պատմություն, ու չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտ լինենք մեր դասերով, որոնցով կարող ենք կիսվել ողջ աշխարհի մարդկանց հետ»,- հավելել էր երգիչը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում