booked.net
04.08.2020
14:51

Այսօր ամերիկահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի ծննդյան օրն է

Փոլ Բաղդադլյանը ծնվել է 1953 թ. հուլիսի 10, Սիրիայի Հալեպ քաղաքում, սիրիահայ ընտանիքում։ Փոլ Բաղդադլյանի իրական անունը՝ Գրիգոր է։ Սկսել է ժամանականից հայկական երգեր երգել Բեյրությում, Լիբանան: 1965 թ., 12 տարեկան հասակում մահանում է սկսնակ երգչի մայրը։

1970-ական թթ. սկզբին, ծանոթանալով Հարութ Փամբուկչյանի ստեղծագործություններին, սկսում է սիրային երգեր ստեղծագործել։ 1977 թ. տեղափոխվում Լոս Անջելես, որտեղ ձայնագրում է իր առաջին ձայներիզը։ Վաղաժամկետ մահանում է 2011 թ. հունիսի 28-ին, 58 տարեկան հասակում, քաղցկեղից, Գլենդեյլ քաղաքի «Էդվենթիս» կենտրոնում։

Նա գրել է ավելի քան հարյուր հիթային երգեր, մասնավորապես՝ սիրային թեմատիկայով, որոնք միավորել են հայերին ողջ աշխարհում:

Թողարկել է «Անձրև է գալիս» (1976թ.), «Սիրում եմ քեզ» (1977թ.), «Մոր սերը» (1977թ.), «Սպասում եմ քեզ» (1978թ., կրկնակի ալբոմ), «Վերջին տանգոն» (1979թ.), «Սև աչեր» (1981թ.), «Զավակիս» (1982թ.), «Միայն ինձ սիրե» (1983թ.), «Առանց քեզ» (1985թ.), «Սիրեցի ես մեկին» (1987թ.), «Ծնունդդ շնորհավոր» (1989թ.), «Նազ աղջիկ» (1991թ.), «Սիրեմ» (1992թ.), «Չգիտեի, չգիտեմ» (1993թ.), «Կարոտի հարց է» (1994թ.), «Կյանքի ծաղիկ» (1995թ.), «Դու իմ աշխարհն էս» (1998թ.), «Քեզ բարի լույս» (1999թ.), «Կյանքս…» (2000թ.), «Մոռցիր…» (2001թ.), «Անուշիկս» (2004թ.), «Ուր էս» (2008թ.), «Հոգիս իմ» (չթողարկված) ձայնասկավառակները: Համերգներով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում:

2010-ին Բեյրութում տված հարցազրույցի ժամանակ Փոլ Բաղդադլյանը նշել է` իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն այն է եղել, երբ իմացել է, որ երկու հայ ամուսնացել են` իր համերգներից մեկի ժամանակ ծանոթանալով: Պարբերականը նաեւ տեղեկացնում է, որ երգիչն իր համերգները եզրափակել է “Հայորդիք” երգով` կոչ անելով չմոռանալ մայրենի լեզուն: “Սիրե՛ք ձեր լեզուն, հայրենիքը, կարմիրը, կապույտը եւ ծիրանագույնը”,- ասել է Փոլ Բաղդադլյանը:

Ընտանիքը. Առաջին Կինը` Անի Բաղդադլյան – Զավակները Փոլ Բաղդադլյան կրտսեր , Քրիստոֆեր Բաղդադլյան
Երկրորդ կինը` Ծաղիկ Բաղդադլյան , Դուստրը` Վերգինե Բաղդադլյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում