booked.net
24.09.2019
12:38

Սելին Դիոնը կժամանի Հայաստան

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կժամանի կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը: Մամուլում տարածված տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց միջոցառման պաշտոնական գործընկեր Ռադիո Վանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստան է ժամանելու Զազը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երեւանում կայանալու է հոկտեմբերի 11-12-ը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում