booked.net
24.09.2019
12:42

Ռիտա Սարգսյանի սիրելի երգիչը երգել է ԱԻՆ-ի միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ

Ռիտա Սարգսյանի սիրելի երգիչ Մգեր Արմենիան ելույթ է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի կապակցությամբ կազմակերպված համերգի ընթացքում: Այսօր՝ օգոստոսի 4-ին, նախարարությունում նա հանդես է եկել 1 երգով: Երգիչն այդ մասին նաեւ հրապարակում է արել ինստագրամի իր էջում:

«Շնորհավորում ենք նախարարության բոլոր աշխատակիցներին»,- ասել է նա տեսանյութում:

Բացի Մգերից՝ ելույթ են ունեցել նաեւ հայկական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սոֆի Մխեյանը եւ Սոնա Շահգելդյանը: Սոֆի Մխեյանը նույնպես հրապարակումներ է արել ինստագրամում:

Տոնին նվիրված միջոցառման ժամանակ եղել է շքերթ, զինտեխնիկայի ցուցադրություն, զորավարժություն: Ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նրանց թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում