booked.net
25.11.2020
18:17

Քիմ Քարդաշյանը Հայկական սիմվոլ նռենու ֆոնին լուսանկար է հրապարակել

Հայ համաշխարհային գերաստղ Քիմ Քարդաշյանը Հայկական սիմվոլ համարվող նռենու ֆոնին լուսանկար է հրապարակել : Քիմը ամեն անգամ բոլոր հնարավորությունները միշտ օգտագործել է , որպեզի իր միջոցով Հայաստանը ավելի ճանաչված և աշխարհին ցուցադրված լինի յուրաքանչյուր ոլորտում: Քարդաշյանը իր միլիոնավոր հետևորդներին ամեն անգամ հիշեցնում է իր արմատների և Հայաստանի մասին:

Քիմ Քարդաշյանի դերը ԱՄՆ-ում Հայոց Մեծ եղեռնի ճանաչելիության մասով անգնահատելի է : Նա ամեն անգամ իր առաջնային հարցերից մեկն է համարել Հայոց եղեռնի ճանաչելիության խնդիրը և դրա համար օգտագործել է յուրաքանչյուր հնարավորություն:

Քիմը նաև շատ անգամներ հիշեցրել է իր միլիոնավոր երկրպագուներին թե ո՞վ է թուրքը և ի՞նչ է իրենից ներկայացնում թուրքական պետությունը , նույնիսք կոչ է արել չմեկնել այդ երկիր , քանի որ այն ցեղ шս պшն երկիր է:

Քիմը շատ անգամներ իր սոցիալական էջերում ցուցադրում է հայկական ուտեստներ և պատում այդ ամենի մասին , այս անգամ էլ համաշխարհային գերաստղը հրապարակել է Հայկական սիմվոլ նռենու ֆոնին լուսանկար , որ իմաստը բոլորը գիտեն:

Հիշեցնենք վերջին անգամ Երևան ժամանած հեռուստաաստղը միջազգային գործակալության հետ զրույցում կրկին վերահաստատել է, որ մտադիր է Հայաստանում ներդրում անել:

«Ես շատ հուզված եմ այն փաստից, որ այդ հարցով հանդիպում ունեմ այսօր երեկոյան և պատրաստվում եմ խոսել ապագա ներդրումներից և այստեղ արտադրություն հիմնելու մասին»:

Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ Հայաստան էր այցելել​ նաև 2015-ին՝ Հայոց ցեղшս պшնության հարյուրերորդ տարելիցին։ Նրա այցը լայնորեն լուսաբանվել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներով։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում