booked.net
24.09.2019
13:28

7 մլն դոլար. Շերի լոսանջելեսյան շքեղ բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

Ամերիկյան հայտնի երգչուհի Շերի՝ Լոս Անջելեսում գտնվող երկհարկանի շքեղ բնակարանը վաճառքի է հանվել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դրա գինը 7 մլն դոլար է:

Երգչուհին բնակարանը գնել էր 2006թ., սակայն 2013թ. նա տեղափոխվել է այդտեղից: Նշվում է, որ Շերի հեռանալուց հետո տան ներքին հարդարանքում որևէ բան չի փոփոխվել:

Հայտնի է, որ բնակարանի կահույքը ստեղծել է հայտնի դիզայներ Մարթին Լոուրենս Բուլարը, որը համագործակցել է հանրահայտ Քարդաշյան քույրերի հետ՝ կահավորելով նրանց առանձնատները:

Աղբյուրը հավելում է, որ բնակարանն ի սկզբանե միահարկ է եղել, սակայն նախքան Շերի գնելը, դրա նախկին տերն այն միացրել է վերևի հարկի բնակարանի հետ:

tert.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում