booked.net
18.07.2019
19:56

Սիրուշոն Սեւանում միացել է Դեն Բիլզերյանին ու նրան ուղեկցող աղջկան

Երգչուհի Սիրուշոն միացել է հայկական արմատներ ունեցող ամերիկացի միլիոնատեր, ինստագրամի արքա Դեն Բիլզերյանին ու նրան ուղեկցող Սուելին Մեդեյրոսին: Մեդեյրոսը երգչուհու հետ Սեւանում արված լուսանկար է հրապարակել:

«Աշխարհի ամենահաճելի աղջիկը»,- լուսանկարին կից գրել է Մեդեյրոսը:

Լուսանկար՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրից

Նա նաեւ այլ լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ ճաշել են Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում:

Մի քանի ժամ առաջ Բիլզերյանը Երեւանում՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում, հանդիպում էր ունեցել Սիրուշոյի ամուսնու՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանի հետ:

Ըստ տեղեկությունների՝ այսօր Բիլզերյանը ընթրելու է Սամվել Ալեքսանյանի ռեստորանում:

Դեն Բիլզերյանը Երեւան է ժամանել այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, սեփական ինքնաթիռով: Ըստ տեղեկությունների՝ այստեղ անցկացնելու է 1-2 օր: Նա ու եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում