booked.net
04.08.2020
15:36

Օգնենք հայկական բիզնեսին . Քիմ Քարդաշյանը իր միլիոնավոր հետեւորդներին կոչով է դիմել

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել հայաստանյան փոքր բիզնեսին: Նա այդ մասին գրառում է կատարել սոցիալական ցանցերում: Առաջարկել է մտածել «Հայ օգնության ֆոնդին» գումար փոխանցելու մասին:

««Հայ օգնության ֆոնդը» դրամահավաք է նախաձեռնել Հայաստանում COVID-19-ի պատճառով տուժած փոքր բիզնեսներին աջակցելու համար: Ֆինանսական աջակցությունը միշտ չէ, որ հասանելի է, ու բազմաթիվ փոքր, ընտանեկան բիզնեսներ ստիպված են եղել մինչեւ 90% կրճատել արտադրությունը: Մտածեք «Հայ օգնության ֆոնդին» նվիրաբերություն անելու մասին, ինչը կօգնի դրամաշնորհներ տալ այս վիճակում պայքարող բիզնեսներին»,- գրել է Քարդաշյանը:

Նա նաեւ մի քանի բիզնեսների անուններ է նշել: Դրանց թվում են «Ռետրո» սրճարանը, շարֆեր արտադրող «Արտույտ» բրենդը:

Քիմ Քարդաշյանն ավելի քան 30 մլն հետեւորդ ունի «Ֆեյսբուք»-ում: «Ինստագրամ»-ում նրան հետեւում է 178 մլն, իսկ «Թվիթեր»-ում՝ ավելի քան 65 մլն օգտատեր:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում