booked.net
23.09.2021
13:11

Հայ թագուհի ծնունդդ շնորհավոր. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ծննդյան օրը

Համաշխարհային գերաստղ , Ֆորբս ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի տվյալներով միլիարդատեր , մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը , շնորհավորել է Քրոջը՝ Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ և հրապարակել լուսանկարներ։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան…

Այս աշխարհի վրա դու այն մարդն ես , որին ես ամենաերկարն եմ ճանաչում: Դու միակն ես , ով ինձ հետ փորձում է ցանկացած կոսմետիկ մշակում: Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես թե ինչ ես ուզում այս կյանքից, եւ երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին: Ես այնքան եմ հիանում քեզանով: Դու միշտ պաշտպանում ես այն, ինչ ճիշտ է, և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին աղջիկը կարող է երազել: Ես քեզ սիրում եմ մինչև վերջին շունչս:

Մաղթում եմ քեզ լավագույն տարեդարձ , դու արժանի ես այս ամենին»,-գրել է Քիմ Քարդաշյանը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում