booked.net
01.12.2021
11:23

Մեր հաջորդ գեղեցկուհին Չեմպիոն. Մարգարիտա Առաքելյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Շարունակում են հիացնել հայ ծանրորդուհիները: Մեր հաջորդ գեղեցկուհին Մարգարիտա Առաքելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նշենք , որ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Րոպեներ առաջ Մ20 տարեկան 87 կգ քաշային աղջիկների մրցավեճում 86+116 ընդհանուր երկամարտի 202 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մարգարիտա Առաքելյանը: Մարգարիտա Առաքելյանը նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Հայաստանի հավաքականի համար սա թվով 7-րդ չեմպիոնական մեդալն էր:

Հիշեցնենք ՝ երեկ Հայաստանը ներկայացնող մեր գեղեցկուհի Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում