booked.net
23.09.2021
12:08

Հրապարակվել է թե ինչ վիճակում է գտնվում Թուրքիայում 605-ամյա Արմաշի հայկական վանքը

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքվшծ ու шնմխիթшր վիճակում է:

Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված: Բացի այդ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել: Հաղորդում է «Էրմենհիաբեր»-ը:

Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և այն վերածել զբոսաշրջային կենտրոնի: Նրանք այդ հարցով դիմել են Քոջաելիի քաղաքապետարան:

Թուրքական «NTV» լրատվական կայքը, անդրադառնալով վանքի ներկա վիճակին, հայտնել է, որ առաջիկայում սպասվում է վանքի կվերականգնում:

Աքմեշեի (Արմաշ) գյուղապետ Ռահիմ Վարոլը պատմել է, որ Արմաշի դպրատունը Թուրքիայի ամենահին դպրատներից մեկն է:

Վարոլի փոխանցմամբ՝ Աքմեշեի գործարարներից մեկի մեկենասությամբ վանքի տարածքում վերականգնման աշխատանքներ էին սկսվել, բայց հետո որոշ պատճառներով դադարեցվել:

Հիշեցնենք, որ Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը հիմնադրվել է 1416-ին: Մինչ Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ: 1416-ին հույները հր-դեհել և լք-ել են այն, և այդտեղ են հաստատվել Մարաշից գա-ղթած ու հարևանությամբ ապաստանած հայերը: Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է:

Մինչև Կ. Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461) Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանք եղել է Արևելյան Թրակիայի վանական կենտրոնը: 18-րդ դարում վանքի տարածքում հիմնվել է մատենադարանի շենքը, իսկ 1804-ին Չակր Հասանն իր թշ-նшմուն шպшստшն տալու համար իբրև վր-իժшռnւթյnւն шվ-երել է վանքը: 1820թ. վանքը վերակառուցվել է, 1864-ին ստեղծվել է տպարան: Կ. Պոլսի հայոց պատրիարք (1888–94) Խորեն Աշըգյանը չի հրшժшրվել Արմաշի վանքը «թրքահայոց Վենետիկը» դարձնելու նվիրական ծրագրից և 1889-ին պատմական համալիրի տարածքում հիմնել է դպրատունը:

Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը եղել է նաև գրչության կենտրոն:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում