booked.net
23.09.2021
13:11

Ի՞նչպես էր Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատից» կտավը օգտագոծվում որպես դուռ , և ո՞վ գտավ բերեց Հայաստան . Այսօր լրացավ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 204 ամյակը

Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին մեծ դեր է ունեցել հայկական և ռուսական մշակույթում: Նա լայն համբավ է բերել ռուսական նկարչությանը ողջ աշխարհում, և որոշակի դերակատարում է ունեցել հայկական արվեստում, որտեղ իրենց արտահայտությունն են ստացել հայ ժողովրդի հինավուրց մշակույթի և ազգային բնավորության գծերը:

Այվազովսկին երբեք չի թաքցրել իր հայկական արմատները և հարկ եղած դեպքում առիթը բաց չի թողել շեշտելու համար, որ ինքը հայ է: Նա ստեղծել է ազգային պատմական թեմաներով բազմաթիվ կտավներ, արձագանքել 1892-1896թթ. համիդյան ջшրդերին և մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է մնացել իր ժողովուրդ:

Այվազովսկու 6000 աշխատանքների մեջ առանձնանում է «Նոյը իջնում է Արարատից» կտավը:

Այս նկարն ունի իր հետաքրքիր պատմությունը:

1960թ. հայտնի արվեստաբան Շահեն Խաչատրյանը Հանրային գրադարանի վերին սրահում (ուր մի ժամանակ Մատենադարանն էր) տեսնում է այս կտավը: Արվեստաբանը զարմանք է ապրում, երբ կտավի շրջանակի վրա նկատում է Հայաստանի Ազգային պատկերասրահի թիթեղյա անվանապիտակը: Բանակցելով գրադարանի տնօրինության հետ՝ նրան հաջողվում է նկարը բերել պատկերասրահ և հենց հայկական սրահում Այվազովսկու մի շարք այլ կտավների հետ ցուցադրվում է նաև «Նոյը»:

Տարիներ անց Շահեն Խաչատրյանը պարզում է, թե ինչպես է նկարի վրա հայտնվել պատկերասրահի անվանապիտակը: Պարզվում է, որ այս կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1890թ.՝ Այվազովսկու Փարիզյան անհատական ցուցահանդեսում: Թերթերից հայտնի է, որ Այվազովսկին, վերնիսաժին ներկա հայրենակիցներին մատնացույց անելով Արարատը, ասել է. «Ահա մեր Հայաստանը»…

Այնուհետև Այվազովսկին նկարը նվիրել է Դոնի Ռոստովի արական գիմնազիային, ուր կш-խվել է ուսոցչանոցում: Հեղափոխության թոհուբոհի տարիներին գիմնազիայի շենքն անցել է մերթ կարմիրներին, մերթ սպիտակներին, և մեծ ծովանկարչի նկարով ծածկել են տեղшհшն արված դռան բшցվшծքը: Հենց այստեղ էլ, շատ պատահական այս կտավը տեսնում է Մարտիրոս Սարյանը և թաքուն տանում: Նա այն ժամանակ թանգարանի համար հավաքելիս է լինում կերպարվեստի գործեր և ի թիվս այլ գործերի «Նոյը» բերում է Երևան:

Այնուհետև կտավը հայտնվում է Հանրային գրադարանում: Որտեղ էլ, հավանաբար կրոնական թեմատիկայի պատճառով, шրգելվում է նկարի հանրային ցուցադրությունը և այն «մեկուսшցնում են»:

Այս կտավը համարվում է Հովհաննես Այվազովսկու լավագույն աշխատանքներից մեկը և այժմ այն ցուցադրվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում