booked.net
01.12.2021
11:16

Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության լավ ավանդույթների վրա . Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում։

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության լավ ավանդույթների վրա: Այդ հարաբերությունների հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին», – ասել է Պուտինը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում