booked.net
01.12.2021
10:10

«Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ Հայաստանն ու Իրանը առաջիկայում համաձայնագիր կստորագրեն . մանրամասներ

Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին այսօր Երևանում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը, և կարող եմ ասել, որ այս համաձայնագրի առումով իրադարձությունները բավականին արագ են զարգանում, և հուսամ` մոտ ապագայում արդեն կունենանք ստորագրված համաձայնագիր այդ ծրագրի շուրջ»։

ՀՀ և Հնդկաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նաև հայտնեցին, որ երևանյան հանդիպումների ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային այլ տրանսպորտային միջանցքներին վերաբերող հարցեր։

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին։ Դա վերաբերում է ինչպես «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքին, քննարկել ենք «Չաբահար» նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հայաստանի ու Հնդկաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս` Վրաստանով Ռուսաստան ու գուցե նաև դեպի Սև ծով տրանսպորտային հետագա տարանցումների հարցը»,– ասաց Միրզոյանը։

Սուբրամանյամ Ջայշանկարն էլ շեշտեց, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիներում Հայաստանի մասնակցությունը էլ ավելի մեծ հնարավորություններ կբացի դրանց այլ մասնակիցների համար։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում