booked.net
23.09.2021
12:24

ԱՄՆ-ի նոր կոշտ զգուշացումը Էրդողանին

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պшտժшմիջnցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան չի ազատվել Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթ-իռшյին ՀՕՊ համակարգերից։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի թեկնածու Քերըն Դոնֆրիդը։ Տեղեկանում է SLIM news-ը:

«Պարոն Մենդերես, ես կասեի, որ մենք պետք է ուժի մեջ թողենք Թուրքիայի նկատմամբ սահմանած պшտժшմիջnցները, այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ազատվել այդ ՀՕՊ համակարգերից», – ասել է Դոնֆրիդը պատասխանելով սենատորների հարցերին։

Վերջինիս թեկնածությունը առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։ Թեկնածությունը պետք է ընդունվի նաև ԱՄՆ Սենատի կողմից։

Հիշեցնենք,որ Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերումը լուրջ ճգնшժшմ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Պատճառն այն է, որ Վաշինգտոնը կարծում է, որ այդ համակարգերը վտ-шնգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտшնգության համար։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է տարբեր ոլորտներում Թուրքիայի նկատմամբ պшտժшմիջnցներ կիրառել։ Ամերիկյան ղեկավարությունը բազմիցս թուրքերին կոչ է արել ազատվել ռուսներից գնած այդ համակարգերից։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում