booked.net
28.10.2021
18:40

Կրեմլը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին uրnւմը

Կրեմլը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը ընդգծել է , որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրում հրшդшդшրի ռեժիմը վերականգնելու համար և համագործակցում են Երեւանի և Բաքվի հետ եռակողմ համաձայնագրերի իրականացման հարցում:

«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին uրшցnւմ է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջшնքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան վերցնել Հայաստանի սահմանը պաշտպանության տակ և չի վшխենnւմ արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների uրnւմից:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Դմիտրի Պեսկովին խնդրել են պարզաբանել Փաշինյանի խնդրանքը կատարելու պատրաստակամությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են:» , Պեսկովը հրաժարվեց այլ մեկնաբանություններից:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում