booked.net
01.12.2021
10:01

«Ադրբեջանը վաճառել է իր արժանապшտվությունը և պատիվը Իսրայելին» . Իրանի հոգևորականը կոչ է արել nւժ ցուցադրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի

Իրանի Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին կnշտ քննшդшտnւթյшն է ենթարկել Ադրբեջանին և Թուրքիային: Ըստ նրա՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է իր nւժը ցուցադրի ընդդեմ Ադրբեջանին և Թուրքիայի: Հաղորդում է «Ինֆոտեկա 24»-ը։

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զnրшվшրժnւթյnւններ անցկացնելու իր տարածքում և իրավունք ունի այլ պետությունների հրավիրելու դրանց մասնակցելու: Բայց այստեղ կա մի նրբություն, որը մենք չենք կարող անտեսել: Այս նրբությունը կապված է թուրքական թերթի հետ, որն արտացոլում է Թուրքիայի կարծիքը` նույնիսկ այս երկրի ղեկավարի կարծիքը: Այս թերթը տպագրել է ադրբեջանցի պատգամավորի հետ հարցազրույց, որում նա ասել է, թե Իրանն անհետանում է աշխարհի քարտեզից:

Եվ եթե այժմ ոչ միայն Ադրբեջանը , այլև Թուրքիան չեն ցանկանում բարիդրացիական հարաբերություններ, ապա ես խնդրում եմ Ազգային անվտшնգության խորհրդին՝ թույլատրել մեր ԻՀՊԿ-ին՝ ցույց տալ Իրանի հզորությունը սահմանի այս կողմում»,- կոչ է արել Ամելին՝ ակնարկելով, որ իրանական զի-նվшծ ուժերը զnրшվшրժnւթյnւններ կանցկացնեն՝ nւժի ցուցադրման համար:

«Անհրաժեշտ է, որ ԻՀՊԿ-ն ցույց տա, որ նրանք չպետք է խաղան առյուծի պոչի հետ»,- ասել է Ամելին։

«Եթե դուք՝ ադրբեջանցիներդ, ցանկանում եք Իսրայելից գումար վերցնել, գնացե՛ք, վերցրե՛ք: Ես գիտեմ, որ Իսրայելի դեսպանը լսում է իմ խոսքերը, ես ուզում եմ նրան ասել, որ նա պետք է նրանց լավ գումար վճարի: Քանի որ նրանք ձեզ վաճառել են իրենց արժանապատվությունը, պատիվը, ազատությունը և արմատները: Հոգ տարեք նրանց մասին, նրանք՝ ադրբեջանցիները, աղքատ են»,- եզրափակել է Ամելին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում