20.11.2017
21:30
Երևան

Սեպտեմբերի 1-ը կարող էր լիներ աշխարհի վերջը: (տեսանյութ)

Այսօր կարող էր լիներ աշխարհի վերջը, քանի որ 18, 19, 20 ու 21րդ դարերի պատմության ընթացքում ամենամեծ երկնաքարը՝ Ֆլորենսը մի քանի ժամ առաջ անցավ մոլորակի կողքով շատ շա՜տ վտանգավոր տարածությունից։

Florence աստղակերպը, որը դիտարկումների պատմության մեջ Երկրին մոտեցած երկնային մարմիններից խոշորագույնն է, սեպտեմբերի 1-ին Երկրի կողքից անցել է հնարավոր վտանգավոր հեռավորությամբ: Այս մասին հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի Շտերնբերգի անվան Պետական աստղագիտական ինստիտուտի տիեզերական մոնիթորինգի ղեկավար Վլադիմիր Լիպունովը, ինչպես նաև ասվում է ՆԱՍԱ-ի պաշտոնական հաղորդագրություն մեջ։

«Florence-ն արդեն բարեհաջող անցել է Երկրի կողքից: Այն դիտարկել, լուսանկարել են մեր «Մաստեր» ցանցի ռոբոտացված դիտակով՝ նախ Բայկալի վրա, այնուհետեւ՝ Հարավային Աֆրիկայի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է գիտնականը:

Նա նշել է, որ երկնային մարմինը Երկրին է մոտեցել 7 մլն կմ հեռավորությամբ, որը գրեթե 18 անգամ մեծ է մոլորակից Լուսին հեռավորությունից:

Պատկերը՝ NASA:

 

Սամվել Արամի Հայրապետյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում