booked.net
20.02.2020
09:25

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է տարվա լավագույն ծանրորդի կոչմանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քվեարկություն է անցկացնում իր պաշտոնական կայքում` պարզելու երկրպագուների վարկածով 2019 թվականի լավագույն ծանրորդին:

Հավակնորդների թվում է նաև 22-ամյա հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին հռչակվել է Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն:

Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին:

Բացի Սիմոն Մարտիրոսյանից, տարվա լավագույնի կոչմանը ևս 4 ծանրորդ է հավակնում` Օմ Յուն Չոլը (Հյս. Կորեա), Շի Չժիյունը (Չինաստան), Լյույ Սյոցզյունը (Չինաստան) ու Լաշա Տալախաձեն (Վրաստան):

armsport.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում