booked.net
19.01.2021
02:36

Մшհшցել է Դիեգո Մարադոնան

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ավագ և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մшհшցել է, հայտնում է արգենտինական հրատարակությունները: Հայտնի ֆուտբոլիստը 60 տարեկան էր:

Նոյեմբերի սկզբին Մարադոնան հոսպիտալացվել էր գլխուղեղի արյունազեղումով, նոյեմբերի 11-ին դուրս էր գրվել: Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ արգենտինացին սրտի կանգ է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Մարադոնայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով «Արգենտինոս Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1978 թվականին Մարադոնային վերջին պահին հեռացրել են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թվականի երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։

1981 թվականին տեղափոխվել է «Բոկա Խունիորս» թիմ։ 1982 թվականին Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ 21-ամյա արգենտինացին երկու անգամ գրավել է Հունգարիայի հավաքականի դարպասը, սակայն նրա թիմը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։ 1986 թվականին Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալները, իսկ Մարադոնային շատերը սկսել են համարել աշխարհի լավագույն խաղացող: Մրցաշարում Դիեգոն խփել է 5 գնդակ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույնը։ Այդ գնդակը Մարադոնան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում, շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Պիտեր Շիլտոնին: Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գնդակ էր խփել ձեռքով, որը սակայն մրցավարի կողմից հաշվվել էր։ Խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մարադոնան հայտարարեց, որ այդ վիճելի գնդակը խփել է «մասամբ իր գլխով, և մասամբ էլ Աստծո ձեռամբ»:

1982 թվականին Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա: Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում՝ Մարադոնան 1984 թվականին տեղափոխվել է իտալական «Նապոլի»: 1986-1987 թվականների մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ 1989-1990 թվականների մրցաշրջանում նրանք նորից հաջողության են հասնում ազգային առաջնությունում։ 1989 թվականին «Նապոլին», եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին», նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթը։

Աշխարհի 1990 թ. առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին։

Որոշ ժամանակ խաղալով «Սևիլյայում»՝ Մարադոնան 1993 թվականին տեղախփոխվել է հայրենիք։ 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվել, քանի որ նրա արյան մեջ թմրադեղեր էին հայտնաբերվել, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ)։ Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերում և դուրս մնում մրցաշարից։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գնդակ։ Երեք տարի անց՝ 1997 թվականին ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ 2008 թվականին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թվականի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։

Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում