booked.net
26.05.2019
13:18

480 մլն դրամ կհատկացնի Արթուր Ալեքսանյանի նոր դպրոցի կառուցմանը. Ղազարյան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մոտ 480 մլն դրամ կտրամադրի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նոր մարզադպրոցի կառուցման համար: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Այդ գումարը տրամադրվելու է միայն նոր դպրոցի կառուցմանը:

«Գումարը մոտավորապես 480 մլն դրամի կարգի է միայն նոր մարզադպրոցը կառուցելու համար»,- ասաց նա:

Նոր դպրոցը նախկինի մոտ չի լինելու: Ղազարյանը հստակ տեղը չգիտի, սակայն նշում է, որ ինչպես իրեն հայտնի է, քաղաքապետարանն ունի նախատեսած տարածք:

Միաժամանակ վերանորոգվելու է նաեւ Ալեքսանյանի՝ Գյումրիում հիմա գործող մարզադպրոցը: Դա էլ լինելու է համայնքային բյուջեի հաշվին: 2 դպրոցներն էլ կրելու են Արթուր Ալեքսանյանի անունը: Նորում մարզվելու են մեծահասակները, իսկ հնում, որը վերանորոգվելու է՝ փոքրերը:

«Քաղշինկոմիտեի հետ բանակցություններն անց են կացվել: Հանգել ենք եզրակացության, որ նոր մարզադպրոց է կառուցվելու: Հետագայում նաեւ վերանորոգվելու է եղած մարզադպրոցը, որովհետեւ երեխաների քանակը շատ է: Նոր կառուցվող դպրոցում ավագ տարիքի մարզիկներն են մարզվելու, իսկ ցածր տարիքի մարզիկները՝ այսօրվա դպրոցում, որը պետք է ընթացքում վերանորոգվի: Համայնքային բյուջեից է վերանորոգումն իրականացվելու: Նախահաշվարկային բոլոր հաշվարկները կատարված են: Այս տարի չենք հասցնի: Մյուս տարվանից Քաշինկոմիտեի կողմից նախատեսված բոլոր գումարները՝ վերանորոգման, հիմնանորոգման եւ այլն՝ ոլորտային, ներ են դրվելու այդ մարզադպրոցի կառուցման համար»,- ասաց նա:

Նոր մարզադպրոցի վերանորոգումը սկսվելու է 2020 թվականին: Կոնկրետ ժամկետները կախված կլինեն նաեւ եղանակային պայմաններից:

Հայկական ժամանակ

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում