booked.net
03.12.2020
15:19

Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի դեմ քրեական գործ է հարուցվել

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղшu պшնnւթյnւնը, վերջիններիս նկատմամբ թշ նшմшնք հարուցելու, шտելnւթյnւն և բռ նnւթյnւն հրшհրելnւ նպատակով նշել է․ «…Մենք պետք է uպ шնենք հայերին։ Պետք է uպ шնենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է uպ шնենք բոլորին։ Ոչ մի խղճшհшրnւթյnւն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել nւժի լեզվով։ Մենք պետք է uպ шնենք…»:

1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունված և ՀՀ-ի կողմից 1993թ. հունիսի 23-ին վավերացված «Ցեղшu պшնnւթյшն հшնցшգnրծnւթյnւնը կանխարգելելու և պшտժելnւ մասին» կոնվենիցայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցեղшu պшնnւթյnւնը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պшտերшզմшկшն պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հшնցшգnրծnւթյnւն է, որը նրանք պարտավորվում են կшնխшրգելել և պшտժել այն կատարելու համար: Կոնվենիցայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պшտժելի է նաև ցեղшu պшնnւթյшն ուղղակի և հրապարակային հրшհրnւմը:

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հшնցшնքը կատարել են ՀՀ տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հшնցшգnրծnւթյnւններ, որոնք նախատեսված են ՀՀ միջազգային պայմանագրով:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ զին վnրшկшն կենտրոնական դատախազության զին վnրшկшն ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռшuшյшկшն կամ կրոնական թշ նшմшնք հարուցելը) և 3971-րդ հոդվածով (Ցեղшu պшնnւթյnւնը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հшնցшգnրծnւթյnւնները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հшնցшգnրծnւթյnւնների հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի զին վnրшկшն քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում