booked.net
28.09.2020
19:00

Վերադարձրեք երեխաների ժպիտը . Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում

Սիրված ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը տեղեկացնում է , որ իր միջոցներով Ավանում խաղադաշտ է կառուցվել և այն նվիրել երեխանեին .

«Այսօր մեծ օր էր: Ես շատ ուրախ եմ այն ​​բանի համար, որ ինչ-որ բան կարող եմ նվիրել մարդկանց … Վերադարձրեք երեխաների ժպիտը նրանց դեմքին: Այս ֆուտբոլային դաշտի բացումը շատ կարևոր է ինձ համար … Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս աշխատանքներին» – գրել է Օզբիլիսը:

Հիեցնք երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկացել ր , որ Ախթալա խոշորացված համայնքը արդեն ունի նոր ֆուտբոլի խաղադաշտ .

«Ախթալեցիներ ջան, ի կառուցման ավարտին հաշված օրեր են մնացել։ Ուրախ եմ, քանի որ հսկայական ջանք ենք գործադրել, որպեսզի Ախթալա խոշորացված համայնքը նույնպես խաղադաշտ ունենա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցող մասնագետի հետ ուղևորվեցինք նաև Ալավերդու Սարահարթ թաղամաս՝ տեղում քննարկելու առաջարկված խնդրահարույց տեղում խաղադաշտի կառուցման հարցը։

Տարածքը հատուկ թունաքիմիկատներով մշակելուց ու գեոթաղանթի տեղադրումից հետո Սարահարթում նույնպես կմեկնարկի խաղադաշտի կառուցումը։» – գրել էր պատգամավորը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում