booked.net
15.09.2019
10:10

Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներում մեկնարկել են ֆուտբոլային փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված միջոցներով Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում հուլիսի 1-ի դրությամբ մեկնարկել են ֆուտբոլային փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը, ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցումն այս պահին ընթանում է Գեղհովիտ, Երանոս, Կարմիրգյուղ, Ծովակ եւ Գեղարքունիք համայնքներում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի հավաստմամբ՝ մոտակա օրերին ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման մեկնարկը կտրվի նաեւ Լճաշեն, Հայրավանք, Նորատուս համայնքներում: Իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շինարարությունը կսկսվի նաեւ Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ Աստղաձոր, Լիճք, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Ակունք, գյուղերում: Կառուցվող խաղադաշտերն ունենալու են 42 մետր երկարություն եւ 22 մետր լայնություն:

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ թվարկված բոլոր համայնքների ֆուտբոլի փոքր խաղադաշտերը շահագործման կհանձնվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում