booked.net
12.11.2019
01:01

UEFA-ն թուրք ֆուտբոլիստին կարող է պատժել զինվորական ողջույնի համար

Թուրքական քարոզչամեքենան աշխատում է նաև սպորտում։ Թուրք ֆուտբոլիստները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։

Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպուներից մեկի ժամանակ թուրքական Բաշաքշեհիր ակումբի թուրք ֆուտբոլիստ Իրֆան Ջան Քահվեջինը մրցակցի դարպասն ուղարկած գոլը նշել է զինվորական ողջույնով` ի պաշտպանություն Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում։

Տեղի ունեցածի կապակցությամբ UEFA-ն հետաքննություն է սկսել և հավանաբար, այդ ֆուտբոլիստի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ։

Սա առաջին դեպքը չէ, որ թուրք ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Ավելի վաղ էլ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությանը, որն աշխարհի բազմաթիվ երկրներ դատապարտում էին:

Այդ Ֆուտբոլային հանդիպումից հետո թուրք մարզիկները հանդերձարանից լուսանկար էին հրապարակել, որտեղ նորից կրկնել են այդ ժեստը՝ մակագրելով. «Հաղթանակ, որը նվիրվում է նահատակված զինվորներին»:

Հիշեցնենք, որ UEFA-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, որ պատժելի արարք կհամարվի այն ժեստի, խոսքի կամ առարկայի օգտագործումը, որն իր մեջ կպարունակի սադրիչ ուղերձ, չի համապատասխանի սպորտային իրադարձությանը կամ կկրի քաղաքական, գաղափարական, կրոնական ու վիրավորական բնույթ:

ermenihaber.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում