booked.net
21.02.2020
09:29

Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին. գործող չեմպիոնի մոտ դոպինգ է հայտնաբերվել

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը այսօր տեղեկացրեց, որ Սիմոն Մարտիրոսյանի Ռիո-2016-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: Ըստ ՄՕԿ պաշտոնական գրության հայտնել են ծանրամարտի Հայաստանի հավաքականին , որ այդպիսի գործընթաց է ընթանում:

Մինչև 105 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել , որը և հիմք է հանդիսացել օլիմպիական ոսկին փոխանցել Սիմոն Մարտիրոսյանին:

Ըստ Փաշիկ Ալավերդյանի Մարտիրոսյանն օլիմպիական ոսկին Միջազգային օլիմպիական կոմիտեից ամենայն հավանականությամբ կստանա 2020 թ. հունվարին։

Մարզական արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը (CAS ADD) Ուզբեկստանի ներկայացուցչին այս տարվա մայիսին մեղավոր է ճանաչել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու մեջ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2018 թվականի դեկտեմբերին հայտնել էր Նուրուդինովին մրցումներից հեռացնելու մասին՝ ՄՕԿ-ի կողմից մարզիկի դոպինգ-թեստի վերաստուգումից հետո:

Այս տարվա ապրիլին միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Նուրուդինովի գործը փոխանցել էր CAS, որտեղ նրա գործի քննման արդյունքում որոշում կայացվեց այն մասին, որ մարզիկը խախտել է հակադոպինգային կանոններն ու լոնդոնյան խաղերում նրա արդյունքները չեղյալ համարվեցին: Գործը փոխանցվեց IWF՝ հետագա ուսումնասիրման համար: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Նուրուդինովը 4-րդ տեղն էր զբաղեցրել:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ 19 տարեկան էր:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում